ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն

25 հունիսի, 2018 | 13:36

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այսօր  նոր նախագահ են ընտրել Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեին:

Մորի-Պասկյեն այս պաշտոնում փոխարինել է իտալացի Միկելե Նիկոլետտիին, ով Իտալիայի խորհրդարանական ընտրություններում չվերընտրվելուց հետո զրկվել էր ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:

Պասկյեն ԵԽԽՎ նախագահների թվում 32-րդն է, 4-րդ կին նախագահն ու 1949թ.-ից ի վեր նաև երկրորդ շվեյցարացին, ով զբաղեցնում է այս պաշտոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նոր ղեկավարն իր առաջին ելույթում հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի արժեքները քարոզչության ու պահպանման կարիք ունեն ոչ միայն Եվրոպա աշխարհամասում, այլև դրա սահմաններից դուրս:

«Արտագաղթի բարձր ֆոնի վրա ծայրահեղականության, բռնության ու ճնշումների աճը մեզ ստիպում են մեկ անգամ ևս վերահաստատել այն արժեքները, որոնք մեզ միավորում են»,- ասել է Լիլիան Մորի-Պասկյեն:

Նախագահի խոսքով` դա բացարձակ անհրաժեշտություն է Եվրոպական խոշոր երկրներում խոսքի, մամուլի և հավաքների ազատության, հավասարության ու փոքրամասնությունների պաշտպանության համար:

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պետք է վերացնեն տառապանքի, շահագործման և աղքատության միտումը: «Յուրաքանչյուրն իր համար» օտարացման և ատելության գաղափարախոսությանը մեր պատասխանը պետք է լինի արդարությունը, համերաշխությունն ու համախմբումը: Հնարավոր չէ խաղաղություն հաստատել, առանց մեզնից յուրաքանչյուրի և մեր պետությունների ակտիվ մասնակցության: Փոխանակման և երկխոսության ոգին ու մեր միջև տարբերությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը պետք է թույլ տան մեզ միասին աշխատել»,- ասել է նախագահը:

Խոսելով ԵԽ-ի, նրա կողմից ընդունված կոնվենցիայի, Եվրոպական դատարանի վրա հարձակումներից ու դրանց նկատմամբ անվստահությունից՝ նախագահը նշել է, որ այդպիսով եվրոպացիները իրենք են թուլացնում իրենց պետությունները` իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցներին, Մորի-Պասկյեն վստահեցրել է, որ իր նախագահության օրոք վեհաժողովը կշարունակի պահպանել իր պատիվն ու կշարժվի դեպի լիարժեք թափանցիկություն:

«Ազգային կառավարություններն ու խորհրդարանները նույնպես պետք է նույնը անեն, ինչպես իրենց զեկույցն է հորդորում: Նրանք պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն վերոնշյալ դեպքերի պարագայում և ներկայացնեն վեհաժողովին մինչև 2018թ. ավարտը»,- իր խոսքը եզրափակել է նախագահը:

Լիլիան Մորի-Պասկյեից բացի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել:

Աղբյուր՝ Արմենպրես


Առնչվող նյութեր
1. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
2. Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձեւաչափային գործընթացը. Շահան Գանտահարյան
3. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կժամանեն Հայաստան
4. Չեխիայի նախագահը վերահաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը. մեկնաբանում է Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը
5. Ստելլա Կիրիակիդեսը ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ
6. Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ
7. ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին
8. Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Ստրասբուրգ
9. «Ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում է կաշառակերության բնօրրանի»
10. Սկանդալ ԵԽԽՎ-ում՝ հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունդի մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
2.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
3.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
4.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
5.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
7.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
8.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
9.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
10.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: