ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին մենահամերգը Հայաստանում

29 հունիսի, 2018 | 18:42

Երեկ, հունիսի 28-ին տեղի ունեցավ սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին համերգը Հայաստանում: Ինչպես տեղեկանում ենք «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնից, շուրջ 25 տարի առաջ Ֆրանսիա տեղափոխված երգչուհու աստղային կարիերան տարել է նրան ամենահեղինակավոր օպերային բեմեր:

Տարիներ սպասված Երևանյան համերգը ցնցող էր. լեփ լեցուն դահլիճը լի էր հուզմունքով, գեղեցկությամբ և անկեղծությամբ: Համերգին ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ: Ներկաները նրանց ողջունեցին ջերմ ծափողջյուններով, իսկ Վարչապետը Լիաննա Հարությունյանին նվիրեց մի շքեղ ծաղկեզամբյուղ: Իսկապես անմոռանալի երեկո էր:

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգը կայացավ  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
2. Հունիսի 14-ին Հասմիկ Պապյանը Նորմայի դերերգով հանդես կգա Պրահայում
3. Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4. Սոպրանո Հրաչուհի Բասենց. ,,Ես սովի, ցրտի, պատերազմի ու զրկանքների հաղթանակած վկան եմ,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: