ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանսահայ դերասանուհի Հերմինե Ղարագյոզյանը Ֆեբիոֆեստում. չեխական երկու ֆիլմի պրեմիերա

20 մարտի, 2018 | 07:14

Պրահայում շարունակվում է Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնը, որի պատվավոր հյուրերի շարքում ոչ միայն Շառլ Ազնավուրն էր, այլեւ թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի, դրամատուրգ  ֆրանսահայ Հերմինե Ղարագյոզյանը։ Վերջինս ,,OUT 1,, ֆրանսիական  13 ժամանոց էքսպերիմնետալ ֆիլմի ռեժիսոր Ժակ Ռիվետի այրու՝ Վերոնիկ Մանիեզ Ռիվետի ուղեկցությամբ ներկայացրեց 1970 թվականին նկարահանված այդ աշխատանքը։ Ֆիլմը Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում ներկայացվեց երկու օրվա ընթացքում՝ երկու տարբեր ցուցադրությունների ընթացքում՝ յուրաքանչյուրը երեք ժամ։ Այս ժապավենը 1990 թվականին վերականգնված եւ թվայնացված տարբերակն էր, որն առաջին անգամ էր ցուցադրվում Պրահայում։

Հերմինե Ղարագյոզյան
Hermine Karagheuzyan

Հերմինե Ղարագյոզյանը, ով ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից  է, ծնվել է 1938 թվականին Փարիզում, ՕՐԵՐ-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց, որ հայերը շատ յուրահատուկ տեղ ունեն համաշխարհային կինոյում, եւ ինքն առաջին անգամ Հայաստանում եղել է 1988 թվականի երկրաշարժից հետո՝ ազդվելով հայերի հետ կատարված ողբերգությունից։ /Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակենք ՕՐԵՐ ամսագրում/։

OUT 1 ֆիլմում նա համաձայնել է նկարահանվել, քանի որ շատ էր հավանում Ռիվետի ֆիլմերը։

Վերոնիկ Ռիվետն էլ պատասխանելով մեր հարցին, նշեց, որ ֆիլմի առաջին ցուցադրությունը եղել է 1971 թվականին ֆրանսիական Ավրում եւ նույնպես ցուցադրվել է երկու օրվա ընթացքում։ Ֆիլմը նկարահանվել է Բալզակի ,,Մարդկային կատակերգության,, մոտիվներով։ Պոնրեպո կինոթատրոնում վերջին մասի ցուցադրությունից առաջ նրանք հանդիպեցին հանդիսատեսին եւ պատասխանեցին բազմաթիվ հարցերի։ 

 

Փառատոնի անցած օրերին տեղի ունեցավ նաեւ չեխ հայտնի երգչուհի Էվա Պիլարովայի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, ինչպես նաեւ ցուցադրվեցին երկու նոր չեխական ֆիլմ։

Առաջինը՝  Նեպտունը,  կարճամետրաժ ֆիլմ է 1964 թվականին Շումավայի Սեւ լճում հայտնաբերված նացիստական արկղերի մասին, որոնց շուրջ ժամանակին կոմունիստական ղեկավարությունը ապատեղեկատվություն է տարածել, իրականում չհայտնելով, որ այդ արկղերի մեջ պահպանվել են գեստապոյի հետ համագործակցած անձանց ցուցակները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ֆիլմի ռեժիսոր  Ադելա Բաբանովան՝ պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցմանը։ Ֆիլմում իրենց աշխատանքը հետաքրքիր գնահատեցին նաեւ գլխավոր դերակատարներ Գաբրիելա Միչովան եւ Յիրժի Վիորալեկը։

 

Ֆիլմում օգտագործվել էին նաեւ այդ դեպքի մասին չեխական հեռուստատեսության նկարահանած ֆիլմերից արխիվային կադրեր։ Այն նախատեսված է թանգարանների եւ ուսմնական հաստատությունների համար։

Հաջորդը Սոֆիա Շուստկովայի ,, Դեպի քամին,, ֆիլմն էր,  որը համարվում է առաջին չեխական ,,նավային ֆիլմը,, քանի որ ֆիլմի գործողությունները հիմնականում տեղի են ունեում առագաստանավի վրա։ Երիտասարդ զույգի սիրո հարաբերությունների վրա ցույց է տրվում նաեւ այս օրերին Եվրոպան անհանգստացնող միգրացիոն խնդիրը։ Երիտասարդ լուսանկարիչ եւ վավերագրող Հոնձան՝ հայտնի դերասան Վլադիմր Պոլիվկան մեկնում է Հունաստան՝ նկարահանելու այնտեղ ժամանող փախստականներին։ Նավապետ Մատյասի/ Մատյաս Ռեզնիչեկ/ եւ նրա քրոջ Նատալիայի /Յենովեֆա Բոկովա/ հարաբերությունները ամբողջովին փոխում են ճանապարհորդության գլխավոր նպատակը՝ այն վերածելով անձնական հարաբերությունների դրամայի։ Բեմադրիչի կարծիքով ինքը ցանկացել է ցույց տալ անկախության շրջանում հասակ առած երիտասարդության ազատությունը եւ ձգտումները։ Նկարահանոմւները տեղի են ունեցել 2016ի օգոստոսին Հունաստանում։

Ֆիլմում շատ հարցականներ են մնում, որոնց պատասխանները բեմադրիչը թողել է հանդիսատեսին։ Այդ թվում՝ վերջաբանը։

Հ. Ա. , Կ.Ա.

ՕՐԵՐ  

Լուսանկարները՝ Հ.Ասատրյան, ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
2. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
3. Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին
4. Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը
5. Ազնավուրը ստացավ չեխական Ֆեբիոֆեստի ,,Քրիստիան,, մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար
6. Ֆեբիոֆեստի Կրիստիան գլխավոր մրցանակն այս տարի կտրվի Կատրին Դենյովին
7. Անժելա Սահակյանի ,,Ճշմարտության պարտադրանքով,, թուրքերեն գրքի շնորհանդեսը Երեւանում
8. Կռիլով, Չարենց և Մարգարեն (Զորանամակ). Յովել Շնորհօքեանի արձագանքը Փարիզից՝ Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին
9. 63 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանասահայ բեմադրիչ Ալէն Պէրպէրեանը
10. Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը կրկին Երեւանում է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: