ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում

14 հուլիսի, 2018 | 11:24

Արամատահանում/UPROOTING/. այսպես է կոչվում բուլղարացի կինոբեմադրիչ Կոստադին Բոնեւի վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվեց Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում։

Այն նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։ Սակայն ինչպես մեզ հետ հանդիպմանը նշեց ֆիլմի բեմադրիչը, այն ավելի նվիրված է Օսմանյան կայսրության փլուզմանը եւ դրա հետեւանքներին։ Նրա ասելով երբեմնի կայսրությունում 3 միլիոն հայ է ապրել, այնինչ նրանց թիվը այսօր հասել է 50 հազարի, այդ թվում ցեղասպանության հետեւանքով։

Մամուլի ասուլիսը վարող կինոգետ Արծվի բախչինյանն էլ ավելացրեց, որ բուլղարական կինոյում ցեղասպանության թեմային անդրադարձել է դեռեւս բուլղարահայ գրող Սեւադա Սեւանը, ով 1986 թվականին այդ թեմայով ֆիլմ է նկարահանել։

Արմատահանում,, ֆիլմը կարեւոր ճանաչողական նշանակություն ունի նախ բուլղարացիների համար։ Բեմադրիչի ասելով, բացի Սոֆիայից, ֆիլմն արդեն ցուցադրվել է  բուլղարական 10 քաղաքներում, ունեցել է մեծ հաջողություն։ Ծրագրվում է, որ 2018-ի հոկտեմբերին ֆիլմը կցուցադրվի նաեւ բուլղարական հերուստատեսությամբ։

Չի բացառվում, որ մյուս տարի ցուցադրվի նաեւ հայկական հեռուստատեսությամբ։

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են 5 լուսանկարիչներ ինչպես Բուլղարիայից, այնպես էլ Հայաստանից եւ Թուրքիայից։ Ֆիլմի երաժշտությունը գրել են Սերժ Թանկյանը, Արտո Թուջբոյաջյանը եւ Անդրե Սնմոնյանը։ Ըստ բեմադրիչի, ինքը չի բավարարվել միայն պատմական նյութով, այլ խոսեցրել է նաեւ Թուրքիայում կամ Հայաստանում ու Բուլղարիայում ապրող հայերին։

 

Հ.Ա. ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Օրերի


Առնչվող նյութեր
1. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
2. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
3. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
4. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: