ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այսօր Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրն է

26 սեպտեմբերի, 2017 | 08:59

Այսօր Կոմիտաս Վարդապետի` մեծ հոգեւորականի, երաժտագետի, երգահանի եւ երգիչի ծննդյան օրն է։ Ան ծնած է Քիւթահիա քաղաքին մէջ, 1869թ․ սեպտեմբերի 26-ին։ Այսօր նա կդառնար 148 տարեկան։

Աղօթք եւ խունկ իր անմոռանալի յիշատակին։

Հայ երգահան,երաժշտագէտ,դասատու,վարդապետ Սողոմոն Գէորգի Սողոմոնեան-Կոմիտաս վարդապետ- ,ծնած է 1869 թուականի Սեպտեմբերի 26-ին Թուրքիոյ  Քիւթահիա քաղաքի մէջ:Հայրը՝ Գէորգ Սողոմոնեան, մասնագիտութեամբ՝ կօշկակար, Նախիջեւանի գիւղէն, իսկ մայրը՝ Թագուհի Յովհաննիսեանը, Պուրսայէն։ Սողոմոն անոնց միակ զաւակն էր։ Երկուքն ալ մեծ սէր ունէին երաժշտութեան նկատմամբ։ Տան մէջ կը խօսէին միայն թրքերէն։

Վեց ամսուան երեխայ Սողոմոն կը կորսնցնէ մայրը, իսկ տասը տարեկանին՝ հայրը, որմէ ետք ան կը յանձնուի մեծ մօրը՝ Մարիամի հոգատարութեան։ Մօր մահը խոր վէրք ձգած էր Սողոմոնի հոգիին մէջ, որու իբրեւ հետեւանք՝ առաջին ստեղծագործութիւնները նուիրուած էին իրեն:

Մանուկ տարիքէ որբանալով 1881թուականին 12-ամեայ Սողոմոնը կը մեկնի Սուրբ Էջմիածին եւ կը սկսի ուսանիլ Գէորգեան ճեմարանի մէջ:

1893-ին, Ճեմարանի ուսումնական շրջանը աւարտելով, անմիջապէս կը կոչուի Ճեմարանէն ներս ուսուցչութեան` երգ ու երաժշտութիւն սորվեցնելու, ինչպէս եւ մայր տաճարի երգչախումբին խմբավարութիւնը ստանձնելու համար: 1894-ին, կուսակրօն քահանայի իր ուխտը կը կատարէ, իրեն կը շնորհուի  Է. դարու բանաստեղծ ու երաժիշտ՝ Կոմիտաս կաթողիկոսի անունը: 1895-ին, կ՛արժանանայ վարդապետի աստիճանին եւ այնուհետեւ մեր ժողովուրդին ու աշխարհին կը ճանչցուի Կոմիտաս վարդապետ անմահ անունով:
 

Կը մեկնի Թիֆլիզ եւ Մակար Եկմալեանի մօտ երաժշտութիւն կ՚ուսանի:

Կոմիտաս վարդապետ իր ուսումը կը շարուանակէ Պերլինի համալսարանի մէջ: 1896-1899 Կոմիտաս վարդապետ կ՛ապրի Պերլին, ուր ոչ միայն մեծահռչակ ուսուցիչներու հոգածութեան տակ կը կատարելագործէ իր ձայնամարզումն ու երաժշտական գիտելիքները, այլեւ համերգային ելոյթներով ու երաժշտական կատարումներով հայ ազգային երաժշտութիւնը կը ծանօթացնէ եւ սիրելի կը դարձնէ օտար հասարակութեան:
 

 

Կոմիտաս վարդապետ իր յօրինումները ու կատարումները ներկայացնելու ճոխ յայտագիրով ու դասախօսութիւններու համար կը  հրաւիրուի Փարիզ,Զուիցերիա,Վէնէտիք,Վիէննա   ամէնուր բարձրագոյն գնահատանքի արժանանալով: Աշխարհահռչակ երաժիշտներու վկայութեամբ, Կոմիտաս վարդապետ կ՛արժանանայ երաժշտական աշխարհի մէջ «Ներդաշնակութեան եւ բազմաձայնութեան հազուագիւտ վարպետ»-ի կոչումին:
Կոմիտասը կը համարուի ժամանակակից հայկական դասական երաժշտութեան  հիմնադիրը։
 
 
1910-ին, Կոմիտաս վարդապետ Էջմիածինէն  Պոլիս կը տեղափոխուի, ուր մանկավարժական ծաւալուն գործունէութեան զուգահեռ` համերգային եւ կատարողական նախանձելի ելոյթներ կը ղեկավարէ: Կը շրջի Օսմանեան կայսրութեան  հայաշատ բոլոր քաղաքներն ու օսմանեան տիրապետութեան ենթակայ երկիրներու հայաշատ գաղութները` ամէնուր տարածելով եւ պաշտամունքի արժանացնելով հայ հոգեւոր ու ժողովրդական երգն ու երաժշտութիւնը:
Ան բազմաթիւ դասախօսութիւններ եւ համերգներ կ՛ունենայ ամբողջ Եւրոպայի , Թուրքիոյ եւ Եգիպտոսի  մէջ՝ ներկայացնելով մինչ այդ շատ քիչ ճանչցուած հայկական երաժշտութիւնը։ Այդ շրջանի իր մեծագոյն իրագործումներէն մէկը եղած է «Գուսան» (հետագային` «Հայ գուսան») երգչախումբին կազմութիւնը․ երգչախումբի մասնակիցներ՝ Բարսեղ Կանանչեան , Միհրան Թումաճեան, Վարդան Սարգիսեան,, Հայկ Սեմերճեան,Վաղարշակ Սրունձտեան, երաժշտութեան տեսութեան դասեր առած են Կոմիտասէն եւ յայտնի են որպէս «Կոմիտասեան հինգ սաներ», որոնք իրենց կարգին կը դառնան հռչակաւոր հայ մեծ երաժիշտներ։ Երգչախումբի առաջին համերգը տեղի կ՛ունենայ Նոյեմբեր 1910 ին:
Ան յայտնի  է որպէս հայ ազգագրական երաժշտական ռահվիրաներէն  մէկը.
1915 թուականի Ապրիլի 24-ին,Օսմանեան Իթթատական ղեկաւարներու կողմէ կը    հայ մտաւորականներու հետ  միասին կը ձերբակալուի ու  կ’աքսորուի նաեւԿոմիտաս Վարդապետ

 Շրջանէ մը վերջ Եւրոպական եւ Ամերիկեան դեսպաններու միջնորդութեամբ,ան ազատ արձակուեցաւ եւ վերադարձաւ Իսթանպուլ:Աքսորէն վերադառնալէն ետք Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը բոլորովին խանգարուեցաւ ու վնասուեցաւ: 
1919 թուականին,արդէն ծանրօրէն հիւանդ՝Կոմիտաս

տեղափոխուեցաւ Փարիզ,իր հիւանդութեան բուժման համար,ուր ,երկար  տարիներ հոգեբուժական դարմանումի ենթարկուեցաւ, հակառակ  բժշկական խնամքի, չի բուժուեցաւ եւ  22 Հոկտեմբեր 1939 թուականին վախճանեցաւ Փարիզի մէջ:
1936 թուականին անոր աճիւնը փոխադրուեցաւ Երեւան եւ թաղուեցաւԿոմիտասի անուան պանթէոնին մէջ:
Հայաստանի մէջ կան նաեւ Կոմիտասի անուան երաժշտանոց ,Յուշարձաններ,զբօսայգի, փողոցներ ու հրապարակներ:
2015 թուականին Երեւանի մէջ Կոմիտասի անուան զբօսայգիին մէջ տեղի ունեցաւ նաեւ Կոմիտասի թանգարան-հիմնարկի բացումը.
 
Տոքթ.Սարգիս Ատամ
2017 Սեպտեմբեր

 

 


Առնչվող նյութեր
1. Մեծն Կոմիտասի արձանը Ակնալճի եզդիական սրբատեղիում
2. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
3. ԼՈՆԴՈՆ. «Կոմիտաս» երգչախմբի փայլուն համերգը Պիկադիլի հրապարակում
4. Կոմիտասյան երաժշտության փառահեղ համերգով ավարտվեց Հայ գրքին նվիրված ձեռնարկների շարքը.-լուսանկարներ եւ տեսանյութ
5. «Կոմիտաս» Ձայնասկաւառակ` Նոր Շունչ Եւ Միջազգային Ճանաչում Հայկական Երաժշտութեան…
6. Հերթական թանգարանային գիշերը..Ռուբեն Գալչյանի քարտեզների ցուցահանդեսը Երևանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում
7. Կոմիտաս Վարդապետին 145ամեակին Նուիրուած Ձայնասկաւառակ
8. Երեւանում բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
9. ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿՈՆՍՏԱՆՑԱ ՔԱՂԱՔԻ Ս. ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
10. Մշակութային միջոցառումներ Նորվեգիայում և Դանիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: