ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին

26 օգոստոսի, 2018 | 08:38

Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում հերթական նստացույց–ակցիան իրականացնող «Շաբաթ օրվա մայրերին» ոստիկանները բռնությամբ հեռացրել են տարածքից։ Այս մասին հաղորդում է  news.am-ը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Շաբաթ օրվա մայրերի» բողոքի ակցիային մասնակցելու համար Գալաթասարայի հրապարակ են գնացել Կարո Փայլանը եւ ընդդիմադիր այլ պատգամավորներ։

Ոստիկանները բռնությամբ հեռացրել են բողոքի նստացույցին մասնակցող կանանց, որից հետո սկսել են ձերբակալել են հրապարակից չհեռացող մասնակիցներին։

Կարո Փայլանը եւ այլ ընդդիմադիր պատգամավորներ փորձել են ոստիկանությունը հորդորել հրաժարվել բռնությունից, սակայն ոստիկանները հրել են նաեւ պատգամավորներին եւ փորձել բերման ենթարկել Կարո Փայլանին։ Սակայն երբ վերջինս բղավել է, որ պատգամավոր է, ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանի ձեռքերը։ Ցուցարարների թվում էր նաեւ Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանապետը Կարո Փայլանին ասել է, թե իր ոստիկանները ինչ ուզեն կանեն, ինչին ի պատասխան, Կարո Փայլանը զգուշացրել է, որ ամեն ինչ ժամանակավոր է եւ նա իր արածների համար հաշիվ է տալու։

orer.eu


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
4. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
5. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
6. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
7. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
8. Փարիզի Մէջ Կարօ Փայլանին Յանձնեցին «Կրան Վերմէյ» Պատուոյ Մետալը
9. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա
10. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: