ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները

05 սեպտեմբերի, 2018 | 12:22

 

Կարինե Արթունին եւ վերանորոգված զինանշանները

ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ. -Այս տարի սեպտեմբերի 13-18-ը Պրահայում հանդիսավորապես նշվելու է Հին քաղաքապետարանի հիմնադրման 680-ամյակը։ Պրահայի Հին քաղաքապետարանը  Չեխիայի ամենահայտնի հուշարձաններից մեկն է՝ գտնվում է Ստարոմեստսկա հրապարակում: Այն հիմնադրվել է 1338-ին՝ որպես Հին քաղաքի դահլիճ, որտեղ 1784-1945թթ.  տարիներին Պրահայի քաղաքապետարանի նստավայրն էր եւ այստեղ էին անցկացվում մի շարք կարեւոր ձեռնարկներ: 1962 թվականին այն հայտարարվեց ազգային մշակութային հուշարձան: Այսօր այն ծառայում է մայրաքաղաք Պրահայի ներկայացուցչական նպատակներին եւ զբոսաշրջության ամենատարածված վայրերից է:

Վերջին մեկ տարվա ընթացքում աշտարակը վերանորոգվում է, որը դեռեւս 14 դարում համարվում էր Պրահայի ամենաբարձր շենքը։ 1945 թ.-ին աշտարակը լուրջ վնասվածքներ ստացավ, այն այրվեց, բայց միայն վերակառուցվեցին դռները, իսկ հարակից շենքն այդպես էլ  չվերականգնվեց, թեեւ նման նախագծեր տարբեր տարիներին առաջ են քաշվել:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այստեղ գործում է  պատկերասրահ, ինչպես նաեւ տեղեկատվական կենտրոն, թանգարան,  ուր կարելի է բարձրանալ 2000թ. կառուցված ապակե վերելակով։ Աշտարակի ճակատը զարդարված է 1410 թվականին տեղադրված Հին քաղաքային աստղագիտական ​​ժամացույցով: Այն բաղկացած է երեք մասից: Ներքեւում օրացույցը զարդարված է մեդալիոններով, որոնք ստեղծվել են նկարիչ Յոզեֆ Մանեսի նախագծմամբ: Օրացույցի վերեւում աստղագիտական ժամացույցն է։  Իսկ դրա վերեւում տեղադրված երկու պատուհանկիներից ժամը մեկ անգամ դուրս են գալիս 12 առաքյալների արձանիկները եւ պտտվելով, անհետանում, որից հետո լսվում է շեփորի ձայնը։ Այս հանրահայտ արարողությունը տեղի է ունենում ամեն օր՝  9.00-ից մինչեւ 23.00-ը, ժամը մեկ անգամ: Այժմ այն չի աշխատում վերականգնողական աշխատանքների պատճառով։ Այս ամենը գտնվում է գոթական մատուռում, որը ճարտարապետ-շինարար Պետր Փարլերի աշխատանքն է:

Պրահայի քաղաքապետարանի հին շենքի այն մասը, որը ոչնչացվել է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին

Իսկ ժամացույցի վերեւի մասում՝ աշտարակի չորս բոլորը պատկերված են Պրահայի հին զինանշանները, որոնք թվով 38 են։ Դրանցից 19-ը երկու ամսում վերանորոգել է մեր հայրենակցուհի, ակադեմիական նկարիչ-վերականգնող Կարինե Արթունին, ով հայտնի է Չեխիայի տարածքում բազմաթիվ հայտնի ամրոցների ու եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին իր մասնակցությամբ։ Դրանց թվում են Կառլշտեյնի հայտնի թագավորական ամրոցը, Ստրահովի մենաստանի գրադարանի գեղեցիկ առաստաղը, Կլիմենտինումի՝ Ազգային գրադարանի հին շենքի որմնանկարներն ու կտավները եւ բազում այլ եկեղցիներ ու արվեստի գործեր։ Ներկայումս նա պատասխանատուն է եւ վերանորոգում է Պոլիցե ավանի եկեղեցու խորանը։

Մեզ հետ զրույցում Կարինեն նշեց, որ Ստարոմեստսկա հրապարակի աշտարակի բոլոր գերբերը վերանորոգվել են տեղում, աշտարակի պատի վրա, ուր ամռան շոգին անտանելի պայմաններ էին, պաշտպանվում էին նույնիսկ աղվանիներից, որոնք անընդհատ ապականում էին հուշարձանը։

,,Վերանորոգել ենք այդ գերբերի բոլոր քայքայված մասերը, վերականգնել ենք իրենց բնական գույները,  ինչի համար օգտագործվել են հատուկ լուծույթներ՝ հիմք ընդունելով դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ արված  արխիվային լուսանկարները։ Պահապանվել են նաեւ 19-րդ դարում նկարիչ-ուսանողների կատարած աշխատանքները, որոնք նույնպես օգտակար տեղեկություններ են տվել։ Այս զինանշանների թվում են Պրահայի գերբը, կայսերական ու տարբեր ազնվական ընտանիքներին պատկանող նշաններ,,- ասում է Կարինե Արթունին։

Նրա կարծիքով, թեեւ 1980ական թվականներին արդեն վերանորոգել էին այդ զինանշանները, բայց դրանք բավականին սեւացած էին, իսկ որոշներն էլ սխալ էին վերանորոգված։ Մյուս 19 զինանշանները վերանորոգել է չեխ նկարչուհի Մարտինա Ֆորտիկովան։ Աշտարակի վերանորգման ողջ նախագիծը ղեկավարել են  Պավել Հորակը եւ Միլան Պոպուլը, իսկ վերանորոգողների թիմը՝ ակադեմիական քանդակագործ Ռենե Տիկալը։

Ինչ վերաբերում է առաքյալների արձանիկներին, ապա դրանք վերանորոգվում են  ավելի հաճախ՝ 2 տարին մեկ անգամ։

,,Այս հուշարձանի վերանորոգումը շատ կարեւոր է Պրահայի համար։ Դա քաղաքի պատմության կարեւոր էջերից մեկն է։ Ինքս աշխատանքներն սկսելուց առաջ ծանոթացա արխիվային նյութերի, ուսումնասիրություններ կատարեցի, սակայն շատ հարցականներ են մնացել, որոնք պետք է բացահայտվեն պատմաբանների կողմից։ Մասնավորապես մինչեւ օրս հայտնի չեն, թե այդ զինանշաններից շատերը ում են պատկանել, ազնվական որ տոհմին։ Այնպես որ, աշտարակի գաղտնիքների բացահայտումը շարունակվում է,,- ասաց մեր տաղանդավոր հայրենակցուհին, ում շնորհիվ գեղեցկանում են ոչ միայն Պրահայի պատմական կառույցները, այլեւ ողջ Չեխիայի հնագույն մշակութային ժառանգությունը։

 

Հակոբ Ասատրյան

Պրահա

 

 

Přehlídka apoštolů pražského orloje

Dvanáct apoštolů tvoří sice pozdější, ale dnes již nedílnou součást pražského orloje. Zvenčí je spatříte denně každou hodinu od 9.00 do 23.00. Pohlédnout do moudrých a vážných tváří dřevěných sošek však můžete i z prostoru radniční kaple: http://bit.ly/prohlidky_radnice

Zveřejnil(a) Staroměstská radnice v Praze dne Středa 8. červen 2016

 


Առնչվող նյութեր
1. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
2. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
3. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
4. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
5. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
6. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
7. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: