ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայից Կարինա Մովսեսյանը շահել է Եվրամիության Լավագույն երիտասարդ գիտնական մրցանակը

26 սեպտեմբերի, 2017 | 20:09

Չեխական Կարլովի Վարիից 18-ամյա  հայկական ծագումով Կարինա Մովսեսյանը դարձել է Էստոնիայում անցկացվող Եվրամիության Լավագույն Երիտասարդ գիտնական,, 29-րդ միջազգային մրցույթի հաղթող՝ կենսաքիմիայի բնագավառում կատարած աշխատանքի համար։ Մասնավորապես նրան հետաքրքրել է RAD51 սպիտակուցի մուտացիան։ Նա  բացահայտել է այն  մեխանիզմը, որը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը եւ զարգացմանը: 120 մասնակիցներից լավագույնը ճանաչվել է Կարինան։ Նրա հետ Առաջին մրցանակի են արժանացել նաեւ կանադացի եւ շվեյցարացի երկու երիտասարդներ՝ այլ թեմաներով աշխատանքների համար։

 

Իբրեւ պարգեւատրում նա կարող է  միջազգային հեղինակավոր հետազոտական հիմնարկներում պրակտիկա անցնել, կամ մասնակցել  Նոբելյան մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ կստանա  3500-ից  մինչեւ 7000 եվրո պարգեւ։

Կարինան թեեւ դեռեւս սովորում է Կարլովի Վարիի թիվ 1 գիմնազիայում, սակայն իր համար  ուսման հատուկ գրաֆիկ է սահմանվել, եւ այժմ նա զուգահեռաբար ուսանում է եւ հետազոտություններ է կատարում Բռնոյի Մասարիկի անվան համալսարանում։ Այս մասին երիտասարդ գիտնականը հայտնեց չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ սա Կարինայի առաջին մրցանակը չէ։ Նախկինում Միացյալ Նահանգներում նա արդեն արժանացել էր կենսաբանության  հեղինակավոր Intel ISEF մրցույթի գլխավոր մրցանակին, որը տրվում է մինչեւ 21 տարեկան երիտասարդ գիտնականներին։

Իսկ դեռեւս 17 տարեկանում նա ,,Կյանքը եւ առողջությունն,, անվանակարգում ստացել է ,,Չեխական գլուխ,, մրցանակը։ Տես նաեւ՝  orer.eu/hy/ Նշենք, որ Կարինայի ընտանիքը Չեխիա է տեղափոխվել Ղրղզստանից։

Նշենք, որ մի այլ չեխ ուսանող՝ 18 ամյա լեքսանդր Յանկովը  Էստոնիայում արժանացել է „Swiss international talent forum“ մրցանակին՝ մաթեմատիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար։

ՕՐԵՐ

Լուսանկարները: ИТАР-ТАСС/YAY/ Фонд ВАРП

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: