ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը.- Չեխ պատգամավոր Շտետինան բացահայտեց, թե ինչու է աջակցում Արցախին

01 մարտի, 2018 | 11:56

Փետրվարի 28-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արցախին նվիրված երկրորդ համաժողովը, որ կազմակերպել էին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի նախագահ  Ֆրանկ Էնգելը, »Հայասատանի Եվրոպացի Բարեկամներ» եւ »ՀԲԸՄ Եվրոպա» կազմակերպությունները։

Համաժողովն անցավ ,,Լեռնային Ղարաբաղը եւ Եվրոպական միությունը» /1988-2018/ խորագրով։  Առաջին նիստը բացեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ով անդրադարձավ հակամարտության պատմությանը, եւ ներկաներին հրավիրեց մեկ րոպե լռությամբ հարգելու Սումգաիթյան ջարդերի զոհերի եւ հակամարտության ողջ ընթացքի բոլոր զոհերի հիշատակը։

Այնուհետեւ նիստը վարեց ,,ՀԲԸՄ Եվրոպա»ի տնօրեն Նիկոլաս Դավիթյանը, ով խոսեց վերջին 30 տարիների ընթացքում Եվրոպական միության կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ որդեգրած քաղաքականության մասին, նշեց, որ բանակցային գործընթացին սատարելուց զատ, ԵՄ-ն այլ հատուկ քաղաքակնություն չունի հարցի նկատմամբ։

Կիպրոսից Եվրոպական խորհրադրանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը պատմեց Արցախի հետ կապվելու իր պատմությունը, ընդգծելով նաեւ պատմական այն փաստը, թե ինչպես են Ստալինի օրոք Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը հայտնվել Ադրբեջանի կազմում, թե ինչպես է իբրեւ կամավոր բժիշկ 1991 թվականին առաջին անգամ գնացել Ստեփանակերտ, եւ այնուհետեւ մինչեւ 2000 թվական տարեկան 5-6 անգամ մեկնել է այնտեղ օգնություն ցույց տալու նպատակով։ Նրա կարծիքով, այս հարցը ամբողջատիրական որոշմամբ չի կարող լուծվել, քանի որ Արցախը անջատողական երկիր չէ, այն չի կարելի համեմատել այլ հակամարտությունների հետ։

Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան էլ կիսվեց Արացխում հայտնվելու իր փորձառությամբ, որը Ադրբեջանի իշխանություններին իրեն »սեւ ցուցակում» ընդգրկելու առիթ է տվել ։ Նա բացատրեց, թե ինչու է 30 տարի շարունակ աջակցում Արցախի արդար պահանջատիրությանը, քանի որ 1988 շարումից հետո ինքը բազմիցս իբրեւ հեռուստալրագրող եղել է Ստեփանակերտում եւ ցանկանում է, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը։ Նա պատմեց, թե ինչպես է այն տարիներին ԼՂԻՄ-ի պատասխանատու Պոլյանիչկոն իրեն ձերբակալել, ինչպես է այնտեղ ծանոթացել հասարակ ղարաբաղցիների հետ, որոնցից շատերն այսօր այլեւս չեն ապրում։ Անդրադառնալով անցած տարիների բանակցային գործընթացին եւ Արցախի ժողովրդի արդարացի պայքարին, նա այն համոզմունքը հայտնեց, թե ժամանակն է, որ Եվրոպական երկրները ճանաչեն Արցախի անկախությունը։

Հաջորդ բանախոսը բուլղարուհի հեռուստալրագրող եւ ռեժիսոր Ցվետանա Պասկալեւան էր, ով մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է 1992 թվականին իբրեւ հեռուստալրագրող Մոսկվայից եկել Ղարաբաղ՝ Գետաշենի դեպքերը լուսաբանելու, եւ այդպես 3-4 տարի մնացել է այնտեղ։ Նրան նույնպես ձերբակալել են, նրա անունը  նույնպես հայտնվել  է ադրբեջանական ,,սեւ ցուցակում»։ Երբ պարոն Շտետինան պատմում էր իր պատմությունը, ինձ թվում էր դա նաեւ իմ պատմությունն է»,-ասաց Ցվետանան։ Այնուհետեւ նա տարիներ շարունակ իր նկարահանած ռեպորտաժներն ուղարկել է ոչ միայն բուլղարական, այլեւ միջազգային լրատվամիջոցներին։

,,Այսօր շատ բան ունենք անելու Ղարաբաղի համար, ոչ միայն պետք է աջակցել Մինսկի խմբի բանակցություններին, այլեւ մեծ մարդասիրական աշխատանք տանել Արցախում։ ,,Այցելեք Արցախ, եւ կհամոզվեք, թե ինչպիսի խաղաղասեր ու բարի մարդիկ են ապրում այնտեղ»,- ասաց նա։

Համաժողովի երկրորդ նիստը վարեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն, ով ներկաների ուշադրությանը հրավիրեց այն հարցի վրա, թե ինչ կարող է ԵՄ անել Արցախի համար։ Այս հարցի շուրջ ելույթներ ունեցան Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնը, Նիդեռլանդներից միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Պոլ Միրցը եւ Կոիմբրայի համալսարանից Լիցինիա Սիամոն։

Շվեդիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր  Լարս Ադակտուսոնն անընդունելի  համարեց ադրբեջանական գործելաոճն ու ընդգծեց, որ Եվրախորհրդարանի անդամներ սատարում են բանակցային ճանապարհով խնդրի կարգավորմանը:

«Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի ուսանողները Ադրբեջանի կողմից ճնշումների

պատճառով զրկված են եվրոպական երկրներում սովորելու հնարավորությունից: Որպես

Եվրախորհրդարանի անդամներ, մենք սատարում ենք բանակցություններին և քաղաքական երկխոսությանը, այդ իսկ պատճառով ես անձամբ հունվարին այցելեցի Ղարաբաղ»:

Նրանք այն կարծիքին էին, որ ԵՄ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը Կովկասում։

Վերջում նիստերի մասնակիցները պատասխանեցին ներկաների հարցերին։

 

Հակոբ Ասատրյան

Բրյուսել

orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
2. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
3. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
4. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
5. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
7. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
8. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
9. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
10. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: