ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՏԱԼԻԱ. Մինաս Լուրեան անդամ ընտրուած է Ֆիրենցէի «Սուրբ Մինաս եկեղեցւոյ հազարամեակի ոգեկոչումներու ազգային յանձնախումբ»-ին

04 մարտի, 2018 | 10:03

2018 Փետրուար 14 թուակիր նամակով մը աբբայ Պերնարտօ Ֆրանչեսքօ Ճիանի Ֆիրենցէի լեռան «Սուրբ Մինաս (San Miniato al Monte) եկեղեցւոյ հազարամեակի ոգեկոչումներու ազգային յանձնախումբ»-ին անդամակցելու պաշտօնական հրաւէր յղած է Իտալիոյ Հայոց միութեան նախագահ եւ Հայկական մշակոյթի ուսումնասիրութեան եւ վաւերագրման Վենետիկի կեդրոնի տնօրէն Մինաս Լուրեանին: Այս մասին հայտնում է Փարիզի ,,Նոր Յառաջը»։ 


Ֆիրենցէի առաջին քրիստոնեայ նահատակը` Սուրբ Մինիաթօ, Մինաս անունով հայ իշխան մը եղած է: Ան հպարտ ու հարուստ մէկն էր, հաւատարիմ ծառայող Թրայանուս Տեչիուս կայսեր: Սակայն քրիստոնէութիւնը ընդունելէ յետոյ թողած է պետական ծառայութիւնը եւ մեկուսացած Թոսկանիոյ քարանձաւներէն մէկուն մէջ, որոշելով ապրիլ ճգնաւորի կեանք:

Կայսրը ատիկա դաւաճանութիւն համարած ու հրամայած է զայն ձերբակալել ու նետել գազաններու մէջ, որ յօշոտեն: Բայց վարքագրութիւնը կը պատմէ, որ վայրի կենդանիները չեն մօտեցած իրենց տրուած զոհին:

Դահիճները, տեսնելով, որ Մինասը կենդանի է, կը գլխատեն: 4-րդ դարուն Մինասի նախկին քարանձաւին վայրը փոքր մատուռ կը կառուցեն, բայց 1018-ին կը քանդեն ու տեղը կը կառուցեն եկեղեցի մը, որ կը համարուի Ֆիրենցէի ամենէն գեղեցիկներէն մէկը:

Սան Մինիաթօ ալ Մոնթէի ներսը` խորանի ետեւի մասը մեծ խճանկար մը կայ, ուր պատկերուած է Քրիստոսը. անոր աջին կը գտնուի Մարիամ Աստուածածինը, իսկ ձախին` հայ իշխանը, որ թագը կը դնէ Քրիստոսի գլխուն:

Լուսանկարը՝ Հակոբ Ասատրյանի , ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
5. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
6. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
7. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
8. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
10. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: