ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանիա. «Հայաստանի գույները հայկական հեքիաթներում և առասպելներում» ցուցահանդեսը Միսլատայում

08 հոկտեմբերի, 2016 | 08:06

mislata-tsutsahandes Հոկտեմբերի 4-ին Միսլատայի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան Արվեստի դպրոցի սաների և Հայաստանի վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի գործերի ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ինչպես Օրեր-ին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից , «Հայաստանի գույները հայկական հեքիաթներում և առասպելներում» ցուցահանդեսը, որը «Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնություններից մեկն է, լավագույն միջոցն է հայ տաղանդների աշխատանքներն արտերկրում ցուցադրելու համար, հատկապես, երբ խոսքը փոքրիկ տաղանդների մասին է. հիշեցնենք, որ աշխատանքների հեղինակներն ընդամենը 5-14 տարեկան են:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային հարաբերությունների և Հավասարության խորհրդականներ Անա Մարիա Խուլիանը (Ana María Julian) և Կարմեն Լապենյան (Carmen Lapeña), Ժողովրդական կուսակցության խորհրդականներ Խայմե Բրոնչուդը (Jaime Bronchud) և Պեպա Սաենսը (Pepa Saenz), Միսլատայի Արտիստների Շարժում (MAM) միության նախագահ, հայ ժողովրդի բարեկամ Սալվադոր Գարսիան (Salvador García), պաշտոնատար այլ անձինք, հայեր, իսպանացիներ…
Բացման խոսքով հանդես եկավ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց Քուշնարյան դպրոցի երեխաներին, «ովքեր այսօր, թեև այստեղ չեն ֆիզիկապես, սակայն այցելել են մեզ իրենց այս հիասքանչ արվեստի գործերով», ապա Աննա Հարությունյանին, ով իր հետ հերոսաբար կարողացել է մեզ հասցնել մոտ 8000 կիլոմետր ճանապարհ անցած աշխատանքները: Իս խոսքի վերջում նախագահը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին, որը «մշտապես կանգնած է մշակույթի բազմազանության կողքին»:
mislata-tsutsahandes2Իր խոսքում Հայաստանի վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց «Արարատ» միությանն ու Միսլատայի քաղաքապետարանին՝ կազմակերպչական աշխատանքների համար, ինչպես նաև՝ Էլդայի «Արարատ» միության մասնաճյուղի նախագահ անահիտ Օհանյանին, ում շնորհիվ հնարավոր դարձավ այս ցուցահանդեսը: Աննա Հարությունյանը, Քուշնարյան դպրոցի կողմից, շնորհակալագրեր հանձնեց «Արարատ» միությանը, Անահիտ Օհանյանին և Միսլատայի քաղաքապետ Կառլոս Ֆերնանդես Բիելսային (Carlos Fernandez Bielsa):

Իր եզրափակիչ խոսքում նկարչուհին ասաց, որ իր գործերից մեկը՝ «Աշխարհի ամենահին կոշիկը» կտավը կնվիրաբերվի Իսպանիայի «կոշոկի մայրաքաղաք» հանդիսացող Էլդայում գտնվող Կոշիկի թանգարանին:
Խորհրդական Անա Մարիա Խուլիանն իր խոսքում բարձր գնահատեց «Արարատ» հայկական միության գործունեությունը, որը «մշտապես զարմացնում է մեզ իր նորանոր նախաձեռնություններով»: Նա շնորհակալություն հայտնեց նկարչուհի Աննա Հարությունյանին, «Հայաստանի վառ գույները, երեխաների գործերի միջոցով մեզ հասցնելու համար» և իհարկե, օրվա հերոսներին՝ արվեստի դպրոցի սաներին, «ովքեր ջանք չեն խնայել հանդիսատեսին ներկայանալու նման վառ գույներով»:
Մինչ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցի երեխաները կասմունքեին իրենց հայաստանյան ընկերների համար, Աննա Հարությունյանին հանձնվեց «Արարատ» հայկական միության Պատվավոր անդամի պատվոգիրը:
«Հայաստանի գույները հայկական հեքիաթներում և առասպելներում» ցուցահանդեսը, որը հովանավորվել է  Երևանի քաղաքապետարանի կողմից, հանդիսատեսի առջև բաց կլինի մինչև հոկտեմբերի 14-ը, որից հետո այն երկու օրով՝ 14-ին և 15-ին, կտեղափոխվի Էլդա, որտեղ էլ տեղի կունենա վերոհիշյալ կտավի նվիրատվության արարողությունը:

 

mislata-tsutsahandes3

 

misalata-tsutsahandes-5 misalata-tsutsahandes4 misalta-tsutsahandes-6


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
4. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
5. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
6. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
7. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
8. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
9. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում
10. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: