ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի

12 հուլիսի, 2017 | 09:23

ՊՐԱՀԱ. –  Ինտերպոլը մերժել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի դիմումը։

Ինտերպոլի Լիոնի  կենտրոնակայում ընդունված որոշմանը հավելվում է նաև դիմում ուղղված անդամ պետություններին, որպեսզի Շտետինայի անունը չներառվի որոնվողների ցուցակներում։

Այսօր «Դնես» օրաթերթը հիշեցնում է, որ Շտետինան Ղարաբաղ էր այցելել այս տարի փետրվարի 20ին` լյուքսեմբուրգցի եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելի և կիպրացի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հետ`  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։  Հանրաքվեի արդյունքում ոչ միայն երկարաձգվեցին գործող նախագահի լիազորությունները, այլ Ղարաբաղը վերանվանեց Արցախի հանրապետության։

Մեկնաբանելով Ինտերպոլի որոշումը Շտետինան ասել է. «Ճիշտ է, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դե ֆակտո Լեռնային Ղարաբաղը տնտեսապես, քաղաքականապես ու ռազմական առումով անկախ տարածք է. Երեք եվրախորհրդարանականների նկատմամբ կալանման հայտ ներկայացնելու նպատակն այսօր  Ղարաբաղում աշխատող հարյուրավոր միջազգային փորձագետներին վախեցնելն է։ Վախեցնելն ու ճնշումներն իրականում ադրբեջանական դիկտատուրայի զենքեր են»։

Յարոմիր Շտետինան նաև հերքել է երեք եվրախորհրդարանականներին Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքը, համաձայն որի նրանք են կրում Ղարաբաղում իրավիճակի լարվածության պատասխանատվությունը։

 


Առնչվող նյութեր
1. Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն
2. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղերձներ է ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային. Բաքուն շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը
3. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
4. 20.7 միլիոն տոլար Հայաստանին. ԱՄՆ Ծերակոյտի Յանձնախումբը Վաւերացուց Արցախի Եւ Հայաստանի Ի Նպաստ Որոշումներ
5. Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
6. ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտգործնախարարության փաստաթուղթը
7. «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը Շուշիում
8. Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձ. Խաղաղութեան հեռանկարը կը մնայ մութ
9. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
10. Արցախ. Թալիշը վերականգնվում է

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: