ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների

28 օգոստոսի, 2017 | 07:46

    

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության մեկնարկից մինչ այսօր Սիրիայից  Հայաստան են տեղափոխվել 133 սիրիահայեր։

Նրանցից 15-ը դպրոցականներ են, որոնք սեպտեմբերի 1-ին դպրոց կգնան Հայաստանում։ Ծրագրի շահառուների թվում ուսանողները չորսն են։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ IDeA հիմնադրամը որոշեց ոգևորել սիրիահայ դպրոցականներին ու ուսանողներին՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության միջոցով նրանց նվիրելով գրենական պիտույքներ, պայուսակներ,  հագուստ ու կոշիկներ։  Ի դեպ, հագուստն ու կոշիկները ձեռք են բերվել բացառապես սիրիահայ արտադրողներից։

«Սեպտեմբերի 1-ին 15 սիրիահայ երեխաներ դպրոց կհաճախեն ոչ թե Սիրիայում, այլ Հայաստանում։ Նրանցից 13-ի համար դպրոցական զանգը կհնչի առաջին անգամ։ Հայաստանում սիրիահայ դպրոցականների ու ուսանողների համար Գիտելիքի օրն անմոռանալի դարձնելու նպատակով մենք որոշեցինք ոգևորել նրանց նվերներով, ինչի արդյունքում աջակցություն ստացան նաև սիրիահայ գործարարները»,- նշեց «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի ղեկավար Արմեն Մինասյանը:

12-ամյա Քրիստ Կարապետյանը, ով սովորելու է 7-րդ դասարանում, անհամբերությամբ է սպասում Հայաստանում դպրոցական առաջին օրվան։

«Ուրախ եմ, որ դպրոց եմ գնալու Հայաստանում։ Այստեղ արդեն շատ ընկերներ ունեմ։ Շատ ոգևորիչ է ուսումնական տարին սկսել նման նվերներով», – ասաց Քրիստ Կարապետյանը:

IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ին: Դրա նպատակն է փրկել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը, ինչպես նաև լուծել նրանց ամենահրատապ խնդիրները: Այս ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը համագործակցում է ռազմավարական գործընկեր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ),  «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» (Repeat Armenia) հիմնադրամի ու «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) կազմակերպությունների հետ:

IDeA հիմնադրամի Հանրային կապերի բաժին

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանում փողոցները մաքրելու մասին. ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 15-ին՝ Մաքրության համաշխարհային օրը
2. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
3. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
6. IDeA հիմնադրամը ներկայացրել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը
7. Ռուբեն Վարդանյան. Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել
8. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
9. IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
10. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: