ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ Է $250.000 ԵՎ ՍԿՍՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ

15 հոկտեմբերի, 2016 | 12:37

idea_arm_1200x480_1Հոկտեմբերի 15, 2016թ., Երեւան– Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հայտարարել է սիրահայերին աջակցելուն ուղղված նախաձեռնության մասին.

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին հիմնադրամի կոչին: Մենք գնահատում ենք անհատների, հասարակական կազմակերպությունների, պետության եւ եկեղեցու ջանքերը` սատարելու Սիրիայի մեր հայրենակիցներին, որոնք ապրում են ռազմական հակամարտության պայմաններում:

Հուսով ենք, որ սիրիահայերին աջակցելուն ուղղված ազգային համախմբման գործընթացը կշարունակի թափ առնել եւ նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:

Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, այնտեղ ապրող հայերի իրադրությունը բարդանում է՝ տարաբնույթ գործընթացների, դիրքորոշումների եւ շահերի պատճառով: Մենք մեր հայրենակիցների փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

IDeA հիմնադրամը միանում է պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում ձեռնարկված ջանքերին՝ այս փուլում հատկացնելով $250.000: Այն կբաշխվի հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին ուղղված նախագծեր իրականացնող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (Mission Armenia), «Հալէպ» բարեգործական հասարակական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) միջեւ: Նվիրատվությունը կուղղվի ծրագրերի մշակմանը եւ իրագործմանը՝ հետեւյալ ուղղություններով.

  • աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ),
  • աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս («Առաքելություն Հայաստան» ՀԿ),
  • աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ» ՀԿ),
  • աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ):

Միջոցները բաշխվելու են՝ ըստ յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության:

Յուրաքանչյուր մարդ  եւ կազմակերպություն կարող է միանալ այս նախաձեռնությանը՝ աջակցելով վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ կամ IDeA հիմնադրամի միջոցով: Գործընկեր կազմակերպությունների եւ IDeA հիմնադրամի հաշվեհամարները հասանելի են այս հղումով:

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» եւ «Վերադարձ Հայաստան»  կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով, կարող են իրենց առաջարկներն ուղղել sai@idea.am էլ. փոստին կամ զանգահարել +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

Մենք գիտակցում ենք Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը: Մենք լիահույս ենք, որ մեզ համար ցանկալի այս համախմբումը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»:


Առնչվող նյութեր
1. Դիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնը
2. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
3. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
4. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
5. IDeA-ն աջակցում է Շուշիի Վերին մզկիթի վերականգնմանը
6. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
7. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
8. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
9. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
10. ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: