ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը

02 մայիսի, 2018 | 21:13

«Հայաստան» լրատվական կենտրոն, Աթենք, 01 մայիսի 2018թ.

Այսօր առավոտյան, ժամը 9-ից հունահայությունը, Աթենքի Նեա Զմիռնի քաղաքամասում, Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ, հավաքված հետևում է ՀՀ վարչապետի ընտրության ընթացող զարգացումներին, սպասելով այն երջանիկ րոպեին, երբ հայրենի ժողովրդի հետ միասնաբար պիտի տոնի համաժողովրդական պայքարի հաղթանակը։

Այս Նախաձեռնության առիթով, որը կազմակերպվել էր Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) ծրագրերի շարքում, ընթերցվեց ԵՀՀ-ի և Հունաստանի Սալոնիկ քաղաքի Հայկական համայնքի ողջույնի ու զորակցության պատգամները, իսկ տեղի կազմակերպիչ հանձնախմբի անունից խոսք առան Ռոմեն Կյուրեղյանը և Արմեն Արմենյանը։

Զորակցության հավաքին մասնակցում էր նաև հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն վրդ. Առաքելյանը, ով հանդես եկավ իր օրհնության խոսքով, հայ ժողովրդին մաղթելով՝ անվտանգություն, համերաշխություն և երազանքների իրականացում։

ԵՀՀ-ի պատգամում մասնավորապես ասված է. «Ողջունում ենք հայրենի հողում ընթացող այն շարժումին, որով հնչում է ժողովրդի կամարտահայտությունը, և ողջունում ենք Ձեզ, որ զորակցում եք հայրենի ժողովրդին»:

Սալոնիկի հայկական համայնքի անունից հղված պատգամում, ասվում է. «Մեր հայրենակիցներն այսօր խաղաղության, սիրո, ազատության եւ մարդկային բարձր արժեքների հեղափոխության դասեր են տալիս ամբողջ աշխարհին։ Այս համազգային զարթոնքի ալիքը, որ արթնացավ հայրենիքում մի խումբ ազգանվեր և հայրենասեր անձանց կողմից, շատ մեծ արագությամբ տարածվեց աշխարհասփյուռ հայերիս հոգիներում»։

Իր պատգամում Սալոնիկի հայ համայնքը կոչ է անում՝ «որեւէ խոչընդոտ չստեղծել այս հաղթանակի վերջնական արձանագրման ճանապարհին», վստահեցնելով որ. «Նիկոլ Փաշինյա՛նն է հայ ժողովրդի ընտրած ՎԱՐՉԱՊԵՏԸ»:

Հունահայության խոսքը հունարենով հնչեցրեց Հովսեփ Քասեսյանը: Պարոն Քասեսյանը, հայտարարեց, որ. «Այսօր Հայաստանում թաղման արարողություն  է կատարվում, իսկ հայությունը այդ թաղումը կատարում է ուրախությամբ։ Թաղվում է չարիքի այն հակահայկական վարչախումբը, որ տասը տարիների ընթացքում՝ 300.000 իսկ շուրջ երկու տասնամյակում 1.500.000 հայի գաղթական դարձրեց և բնակչության կեսը աղքատության մատնեց։ Վարչախումբ, որը ոչնչացման եզրին է հասցրել հայկական նորաստեղծ պետությունը։

Այնուհետ Աթենքի «Հայաստան» կենտրոնի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Մինաս Հովհաննիսյանը:

«Հայաստանում ընթացք առած այս շարժումը, ինչպես բոլորս ապրեցինք և մոտից թե հեռվից հետևեցինք և այս կամ այն չափով մաս կազմեցինք նրան, ձևավորվեց, արդեն իսկ ավելի քան երկու տասնյակ տարիներ շարունակվող անարդարությունների, անօրինությունների, մենաշնորհումների ու թալանի դեմ, աղքատության ու կամայականության, արհամարհանքի ու զորբայության դեմ, և այն բոլոր չարիքների, որոնց հետևանքով սկիզբ առավ մեր պետականության թուլացումը, քայլ առ քայլ Հայրենիքը ամայացնող, սպանիչ արտագաղթը, մեր ինքնապաշտպանության համակարգի արձանագրած նահանջը, և այս բոլորի արդյունքում մենք ունեցանք մեծ կորուստներ շատ ասպարեզներում և ամենամեծը՝ մարդկային կյանքի ու ռեսուրսների կորուստներ, որ ունեցանք ռազմաճակատում և արտագաղթի հաշվին», նշեց պրն. Հովհաննիսյանը և հավելեց. «Մենք իրապես հուսադրված ենք, որ այս շարժումը արմատավորելու է վերադարձի գաղափարը, որպեսզի ամեն մեկ հայ ընտանիք իր ապագան կապի իր հայրենիքի հետ»:

Հավաքված հայությունը այնուհետ առիթ ունեցավ ուղիղ եթերով հետևել ԱԺ-ում ընթացող ժողովրդի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի ընտրությանը։


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. Ինչպե՞ս ընտրել դատարանների անկախացման լավագույն մեխանիզմը. հանդիպում-քննարկում
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: