ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 100 ամյակը

20 մարտի, 2018 | 07:04

Մարտի 20-ին լրացավ 20-րդ դարի հայ անվանի գեղանկարիչներից մեկի` Հրանտ Ստեփանյանի 100 ամյակը։   Հավասարապես տիրապետելով բոլոր ժանրերին, ունենալով գունային ինքնատիպ մտածողություն եւ երեւակայություն, Հրանտ Ստեփանյանը չի սահմանափակվել որեւէ ամրացած ձեւում,այլ հանրության դատին է հանձնել նույն ուժեղ վրձինը, թանձր եւ դինամիկ գեղանկարը եւ սեփական մեկնաբանությունը:

Հրանտ Ստեփանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ 1937 թվականին ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը, 1946 թվականին՝ Ռիգայի գեղարվեստի ակադեմիան։ Սովորել է արվեստագետ պրոֆեսոր Արիյ Սկրիդեի արվեստանոցում և դեռևս ուսանողական տարիներին ընտրել է ռեալիզմի մեթոդը։ 1939 թվականին Սասունցի Դավիթ դյուցազնավեպի 1000-ամյակին նվիրված ցուցահանդեսում նկարչի կտավն՝ «Հայերի գաղթը» արժանացել է բարձր գնահատականի։ Կարճատև ժամանակում նա հասնում է գույների հնչողության, թափանցիկության, համատարած արտացոլումների կիրառման, բնությունից ստացած տպավորությունները դառնում են անմիջական ու անկեղծ, տարածությունները օդառատ, մարդկային կերպարները դիպուկ, սուր, ներքին խորությամբ հարուստ: Հավատարիմ մնալով և հայ ազգային արվեստի և համաշխարհային դասական արվեստի ռեալիստական սկզբունքներին, նա ելակետ է ընդունում իրական առօրյա կյանքն իր անսահմանափակ բազմազանությամբ, մատերիալիստորեն ընկալում իրականությունը նրա մեջ է գտնում գեղանկարչական անսպառ գեղեցկություններ և իր արվեստով հաստատում «Գեղեցիկը կյանքն է» սկզբունքը:

Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահումՄոսկվայի Տրետյակովյան պատկերասրահումԵրևանի պատմության թանգարանումՉարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Հայրենական պատերազմի թանգարանում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայումԽաչատուր Աբովյանի տուն-թանգարանում,Վանաձորի պատկերասրահում, Ջերմուկ ք. թանգարանում, Ստեփանավան ք. Ս.Շահումյանի տուն թանգարանում արտասահմանյան բազմաթիվ երկրների ցուցասրահներում և անհատական հավաքածուներում։

 

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
4.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
5.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
6.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
7.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
8.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
9.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
10.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: