ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին

12 ապրիլի, 2018 | 08:58
Ապրիլի 11-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլհելմ Ալեքսանդին:
Սա նշանակում է, որ Ն.Գ. պարոն Գարեգին Մեկլքոնյանը սահմանված կարգով ու լիազորություններով պաշտոնապես անցնում է իր պարտավորությունների կատարմանը: 

DEN HAAG – Koning Willem-Alexander ontvangt woensdagochtend 11 april op paleis Noordeinde in Den Haag ter overhandiging van de geloofsbrieven de ambassadeur van de Republiek Armenië, Z.E. Garegin Melkonyan. Foto: Wesley de Wit | Hollandse Hoogte | POOL

Այս կապակցությամբ նույն օրը ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին հոլանդահայ կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներ:
Հակիրճ ելույթով նորանշանակ դեսպանը պատմեց Հաագայում հատուկ արարողակարգով իրեն Noordeinde թագավորական պալատում առաջնորդելու, այնտեղ Վիլհեմ Ալեքսանդրին հավատարմագրեր հանձնելու և նրա հետ մոտ կես ժամ ունեցած զրույցի մասին:
Խոսվել է հայ-նիդերլանդական համագործակցության մասին: Դեսպանը կարևոր համարեց նաև կապը հայ համայնքների հետ, խոստացավ մոտիկից ծանոթանալ հայ համայնքների և կառույցների գործունեությանը:
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհավորեցին դեսպանին և հաջողություններ մաղթեցին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարությունն իր հերթին տարածել է հավատարմագրերը հանձնելու  մասին հետեւյալ հաղորդագրությունը 

Ապրիլի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Նիդերլանդների Թագավոր Ն. Մ. Վիլլեմ-Ալեքսանդրին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի առանձնազրույցը Նիդերլանդների Թագավորի հետ, որին ներկա էր նաև ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Նորին Մեծությունը, շնորհավորելով դեսպան Մելքոնյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան իր առաքելության իրականացման մեջ՝ նշելով, որ դեսպանի նախկին փորձն օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Թագավորին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի իր նպաստը բերելու հայ-հոլանդական հարաբերությունների հետագա զարգացմանը: ՀՀ դեսպանի կողմից ընդգծվեց փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը և շեշտվեց, որ երկու երկրների միջև համագործակցության զարգացումը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն:

Զրույցի ընթացքում դեսպան Մելքոնյանը Նորին Մեծությանը ներկայացրեց նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման ձևին անցման գործընթացները: Անդրադարձ կատարվեց նաև Նիդերլանդների հայ համայնքին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում Նիդերլանդների ներգրավվածությանը, տնտեսական և ոլորտային համագործակցությանը և այլ հարցերի:


Առնչվող նյութեր
1. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
2. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
3. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
4. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
5. Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց
6. Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից
7. «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն Ալմելոյում
8. Հոլանդիա. Ամստերդամում նշվել է Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը
9. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ
10. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: