ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում

19 հոկտեմբերի, 2017 | 14:24

ԲՐՅՈՒՍԵԼ. 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ տարբեր երկրների կողմից ճանաչումները կարեւոր նպաստ էին ցեղասպանությունների կանխարգելման հարցում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում Եվրախորհրդարանում անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարի նիստի ժամանակ։ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիային, որ ընդունվել է Հայաստանի առաջարկությամբ։ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուները, Արեւելյան գործընկերության գագաթաժողովից Հայաստանի ակնկալիքները, ԵՄ հետ համագործակցության շրջանակները, ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ տարվող  բանակցությունների ընթացքը։ Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով  Ժնեւյան հանդիպմանը։

Սիսի կաթողիկոսության հարցը

Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոս Արամ առաջինն իր ելույթում նշեց, որ Ցեղասպանության հարցը դարձել է միջազգային հանրային օրակարգի անքակտելի մասը։ ,,Հայոց ցեղասպանության իրողությունը հորինվածք չէ, այլ փաստ է,,-ասաց նա։  Վեհափառը նաեւ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը փոխկապակցված են։ Իսկ փոխհատուցումը շատ բազմաշերտ հարց է։ ,,Ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից մեր առգրավված եկեղեցիների վերադարձը առաջին քայլը կլինի փոխհատուցման գործընթացում,,- շեշետեց Արամ Ա Վեհափառը։

Նա նաեւ հայտնեց, որ առայժմ Սիսի կաթողիկոսության վերադարձի հետ հայցը մերժել է Սահմանադրական դատարանը, եւ փաստորեն ինչպես եւ սպասվում էր, հարցը նախ պետք է ուղարկել  Թուրքիայի ստորին ատյանների դատարաններին։ Նույնը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն է որոշել, որ գործը չի կարող ընդունել։

Այնուամենայնիվ, ըստ Վեհափառի,  չպետք է վհատվել եւ պետք է շարունակել պայքարը արդարության համար։ ,, Սիսի գործը առաջին կոնկրետ իրավական քայլն է, եւ պետք է իմի բերելով մեր կադրային ռեսուրսները, նյութական ռեսուրսները, համատեղ ձեռնամուխ լինենք այս կարեւոր գործընթացին,,-ասաց նա։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների անդրադարձը.,,Մինչեւ Հայաստանը չճանաչի Արցախի անկախությունը, այլ երկրներ չեն ճանաչի,,։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն անդրադարձավ Եվրոպայի սահմանների ընլայմանը, խոսեց Հայոց ցեղասպանության եւ Արցախի մասին, նշելով , որ ցեղասպանություններն այսօր էլ շարունակվում են՝ բերելով մի շարք օրինակներ, այդ թվում եզդիների ցեղասպանությունը։

Ըստ նրա, Արցախից Ադրբեջանը խաղաղ չի հեռանա, միեւնույն ժամանակ, ,,Մինչեւ Հայաստանը չճանաչի Արցախի անկախությունը, այլ երկրներ չեն ճանաչի,,։

Ներկաներին ողջունեց նաեւ նիստը հրավիրող, Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավոր Մարիա Սպիրակին, ով մեծ կարեւորություն տվեց ԵՄ-Հայաստան  ստորագրվելիք պայմանագրին, որի շուրջ մեծածավալ աշխատանք է կատարվել։ ,,Տարածաշրջանում ԵՄ համար շատ կարեւոր է խաղաղության եւ կայունության հաստատումը։,,- ասաց նա։

Կիպրոսից տեսաողջույն էր ուղարկել նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, պատգամավոր Էլենի Թեոխարուսը, ով նշեց, որ իր հոգին Արցախում է, եւ շարունակելու է պայքարել եւ աջակցել Հայաստանին ու Արցախին։

Հայոց ցեղասպանության իրավական եւ դատական հարթակները

Հաջորդ քննարկմանը խոսեց Հայկական իրավանց կենտրոնի նախագահ Քեն Հաչիկյանը։ Նա ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ընդգծելով կարեւոր հարցերը՝ 1.Հայոց ցեղասպանության ճանաչում ՝ իրավական եւ դատական ճանապարհով,2. ժամանակի ընթացքում արդարադատության փնտրտուքները տեղափոխել դատաիրավական ոլորտ։

Նա նաեւ տեղեկացրեց, որ կրթաթոշակներ են սահմանել այդ հարցով ուսումնասիրություն կատարող ուսանողներին։ Կենտրոնը համագործակցում է տարբեր համայնքային կենտրոնների եւ իրավաբանների հետ։

Մոտ ապագայում Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իսրայելից պատմաբան Յաիր Աուրոնը ներկայացրեց, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասապանությունը եւ մոտ ապագայում դժվար է ակնկալել նման ճանաչում։ ,,Եթե նույնիսկ քաղաքական փոփոխություն լինի, ապա ցեղասպանության հարցին մոտեցումը նույնը կմնա,,- ասաց նա։ ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից միայն 34-ն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 2008-ին եւ 2015-ին նման փորձեր արվել են Քնեսետում, բայց ցավոք չի ստացվել։ Հարցը քննարկել են նաեւ անվտանգության եւ կրթական հանձնաժողովներում։ Եթե կառավարությունը ազատ քվեարկելու իրավունք տա կոալիցիայի անդամներին, ապա ցեղասպանության ճանաչման կողմ քվեարկողների թիվը բավարար կլինի, 120-ից 85-ը կողմ կքվեարկի։

Միաժամանակ հրեա պատմաբանը նա կոչ արեց արձանագրել բոլոր այն դեպքերը, երբ նացիստական օկուպացիաների օրոք տարբեր երկրներում հայերը փրկել են հրեաների կյանքը, ինչպես ցեղասպանության ժամանակ եղել են թուրքեր, ովքեր  փրկել են  հայերի կյանքը։

Իսրայելում Ազնավուրին կպարգեւատրեն եւ կբացեն Փրկիչների այգի

Իբրեւ հրեաների փրկության օրինակ Յաիր Աուրոնը  բերեց Շառլ Ազնավուրի ծնողներին, ովքեր Փարիզում նացիստական օկուպացիայի օրերեին 4 տարի գաղտնի պահել են հրեական ընտանիքի։ Այս տարի հոկտեմբերի 26-ին Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը եւ կպարգեւատրի, իսկ հոկտեմբերի 27-ին Նեվե Շալոմ գյուղում, որը միակ հրեաներով ու արաբներով բնակեցված գյուղն է Իսրայելում, Փրկիչների այգի են բացելու, ծառերը զարդարելու են եւ ներկաներին ողջունելու են Իսրայելում բնակվող հայ եւ հրեա երգիչները։

Եվրախորհդարանում անցկացվող նիստը վարեց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, ով նաեւ վերջում ամփոփեց ելույթները։

Եվրամիությունը, Հայաստանը եւ Արցախի խնդիրը 

Հաջորդ կլոր սեղանը՝  ,,Հարավային Կովկաս. Նվաճումներ, նոր հեռանկարներ եւ մարգինալացում,,  վարեց  ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի Եվրոպական ծրագրերի պատասխանատու Հեղինե Էվինյանը։ Զեկուցումներով հանդես եկան Եվրոպական միությունում եւ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Կրակովի Յագելոնյան համալսարանից դոկտոր Անջեյ Ժիյեբան, The Halo Trust-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Աշ Բոդդին, ՀՅԴ բյուրոյի անդամ, միջազգային կապերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրանք անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ նոյեմբերին ստորագրվելիք պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությանը, Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքները,  ինչպես նաեւ Արցախի՝  իբրեւ անկախ պետություն ճանաչման հնարավորություններին, պատասխանեցին ներկաների հարցերին։

Տեղեկացնենք նաեւ, որ նիստերի ընթացքին, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանին պարգեւատրեց իրենց կազմակերպության կողմից սահմանված շքանշանով, որը տրվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ վաստակ ունեցող կազմակերպություններին։

Ամփոփելով համագումարը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներից ու մասնակիցներից, հաստատելով, որ երկօրյա քննարկումներն ու հանդիպումները շատ օգտակար էին։  ,,Հուսանք, որ 4 տարի անց, երբ կրկին հանդիպենք Բրյուսելում, արծարծված շատ հարցերի պատասխաններն արդեն գտնված կլինեն,,-եզրափակեց նա։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հ.Ասատրյանի, ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
2. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
3. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
4. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ
5. Գասպար Կարապետյան. Եվրոխորհրդարանի բանաձեւը հավասարակշռված է
6. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
7. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
8. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
9. Եվրոպահայության չորրորդ համագումարը Բրյուսելում՝ հոկտեմբերի 18-19-ը
10. Յակոբ Տէր Խաչատուրեան. ,,Սփիւռքի Հայկական Կազմակերպութիւններու Դերը Արտաքին Հարցերու Ու Մարտահրաւէրներու Դաշտէն Ներս,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: