ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր

08 մայիսի, 2018 | 14:33

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել եւ ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության եւ մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման եւ ճանաչելու մասին որոշումը:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ որոշման համաձայն՝ 2018 թվականից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն ուղիղ կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։ Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։

Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսված /համապատասխանաբար՝ գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնելով/։

Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության եւ մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի՝ www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։

top.news.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
3. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
4. Հանրակրթության հիմնական խնդիրը ոչ ճիշտ կառավարումն է
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
7. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
8. Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
9. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
10. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: