ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

24 օգոստոսի, 2018 | 19:51

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անգելա Մերկելին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, վերջինս Գերմանիայի կանցլերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Գերմանիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ Անգելա Մերկելը եղևնի տնկեց:
Ժամեր անց,  Անգելա Մերկելը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում անդրադարձել է օգոստոսի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությանը:

«Ես Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի ոգով եղել եմ Ծիծեռնակաբերդում, որտեղ իմ հարգանքի տուրքն եմ մատուցել։Դա ինձ համար իրավաբանական խնդիր չէ»,- ասել է նա։

Տիկին Մերկելը նաև ընդգծել է. «Մենք գիտակցում ենք, թե 1915թ. ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ։ Այս փաստը չպետք է մոռացվի և մենք մեր ներդրումն ունենք այս մշակույթի մեջ»։


Հիշեցնենք, որ 2005թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել: 2015թ.-ի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկին, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: 

 

German Chancellor Angela Merkel lays a wreath as she pays a visit to the Armenian Genocide memorial complex within the framework of her official visit to Yerevan, Armenia

German Chancellor Angela Merkel lays flowers as she visits the Armenian Genocide memorial complex within the framework of her official visit to Yerevan, Armenia


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
7. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
8. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: