ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը

03 դեկտեմբերի, 2018 | 21:20

Դեկտեմբերի 1-ին ԳԴՀ Լայպցիգ քաղաքի Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի վարչության ղեկավար դր. Անահիտ Բաբայանը: Ներկաներին իր խոսքը հղեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, շնորհավորելով կառույցի ձևավորման առթիվ, մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ նման կարևոր կառույցի հիմքը դրվում է մի քաղաքում, որն իր մեջ պարուրում է հայ-գերմանական հիշարժան պատմական առնչություններ, որը հայ մեծանուն զավակների համար կարևոր գիտակրթական կենտրոն է եղել և իր ուրույն հետքն է թողել նրանց կրթության և գործունեության վրա: Ասածիս վառ ապացույցն է դեռևս 1880-ական թվականների կեսերին Լայպցիգի համալսարանի հայ ուսանողների կողմից հիմնադրված Հայ ակադեմիական միությունը, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը Գերմանիայում: Լայպցիգի համալսարանում են սովորել հայ ազգի անվանի զավակներ Ավետիք Իսահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանը, Մանուկ Աբեղյանը, Լևոն Շանթը և այլոք, ովքեր հետագայում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի գիտակրթական, մշակութային և հոգևոր կյանքի զարգացման գործում: Սա Լայպցիգի հայ համայնքին հպարտանալու առիթ է ընձեռում, սակայն միևնույն ժամանակ նաև պարտավորեցնում` ակտիվ աշխատելու մեր մեծանուն զավակների ազգանվեր գործունեությունը շարունակելու համար»:

Լայպցիգի քաղաքապետի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության աշխատակից Սվեն Թրաութմանը (Sven Trautmann):

Միջոցառման շրջանակներում Լայպցիգի նորաստեղծ հայ համայնքը կազմակերպել էր Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում կատարումներով հանդես եկան հայ և օտարերկրացի երաժիշտներ: Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

mfa.am


Առնչվող նյութեր
1. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
2. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
3. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
4. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
5. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
6. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
7. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
8. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
9. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
10. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: