ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին

07 մարտի, 2017 | 07:36

political prizionersԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ.- Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է  ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Փարիզում նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, իսկ երեկոյան նաեւ հանդիպում-ընթրիք Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Լիոն՝ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

arm renՄիաժամանակ,  Ֆրանսիայի 8 կազմակերպություններ նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրասուա Հոլանդին,  Փարիզի քաղաքապետ՝ Աննե Հիդալգոյին և Լիոնի քաղաքապետ՝ Ժերարդ Կոլոմբիին, որպեսզի առաջիկա շաբաթվա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում բացատրություն պահանջեն  «Հաց բերող»-ի իրավիճակի, Հայաստանում ազատ մտածողության արգելափակման անմարդկային պայմանների  մասին և պահանջել քաղբանտարկյալներին ազատ արձակումը:

serz sargsian niccԱյդ կազմակերպություններն են՝ Հայաստանի քաղաքական բանտարկեալներու զօրակցութեան յանձնախումբ, Փարիզի Հայկական Վերածնունդ, Հարիւրներու խումբ,Համագործակցութիւն Հայաստան,Շարժում, Հայասա,Ազատ ձայն, Հայրենատենչ Հայեր Հայաստանի ազատագրման համար ։

Նաեւ Հայաստանի քաղաքական բանտարկեալներու զօրակցութեան յանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ.

Հայաստանի նախագահի առաջիկա այցելության կապակցությամբ, Փարիզի նահանգապետարանը միայն այսօր ստանալով նրա այցելության կապակցությամբ նշված ճանապարհային ուղին, մեզ իրավունք է տվել մեր հանրահավաքն անել 07.03.2017 թվականին ժամը երեկոյան 19.00-ին Մադլեն հրապարակի վրա, ճիշտ Մադլեն եկեղեցու առջեւ:
Մետրո Մադլեն, ուր կարող եք հասնել մետրոյի 8-րդ 12-րդ եւ 14-րդ գծով:

Այսպիսով, բոլորս համախմբվում ենք երեքշաբթի, մարտ 7-ին ժամը երեկոյան 19.00-ին, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաեւ մեր ընդվզումն արտահայտելու համար ՉԸՆՏՐՎԱԾ նախագահի Փարիզ այցելության դեմ, -ասվում է հայտարարության մեջ։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
2. Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում նշվեց Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև կապերի 25-ամյակը
3. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
4. Հայաստանի անկախության տոնը նշվեց Չեխիայում
5. Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
6. Սփիւռքեան հայացք ՝ Հայաստանի արտաքին քաղաքականութեան վրայ. Երվանդ Ազատեան
7. Շնորհավո՛ր Հայաստանի Անկախության տոնը
8. Հայաստանում Թուրքիայի մասին սխալ պատկերացում ունենք, իսկ Թուրքիայում՝ Հայաստանի
9. ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈԻՌՔ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Եվրոպահայերի համագումարը՝ իշխանությունների նկատմամբ վստահության եւ անվստահության մասին

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: