ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Forbes-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել է այցելության համար պարտադիրների շարքում

24 մայիսի, 2014 | 07:34

czech genocid 1PanARMENIAN.Net –  Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը «Պետք է հիշել» խորագրով ներկայացրել է այն 9 թանգարանների ցանկը, որ պետք է այցելի յուրաքանչյուրը։ Շարքում ներառված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում, որը բացվել է 1995-ին` ցեղասպանության 80-ամյակին ընդառաջ: Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք ներկայացնում են 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015-ին կվերաբացվի ու կներկայանա նոր ցուցադրությամբ. այն բացառիկ է լինելու թե՛ որակով, թե՛ գիտականությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարել է, որ մշտական ցուցադրության տարածքը մեծացվելու է երկուսուկես անգամ, ներառվող նյութը երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ ցուցադրությանը: Սա բացարձակապես նոր դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաներով ցուցադրություն կլինի, ինչը գիտական-հավաքչական աշխատանքի արդյունք է:

Forbes-ի առաջարկած մյուս թանգարանը «Տիտանիկ Բելֆասթ»-ն է Հյուսիսային Իռլանդիայում: Սա լեգենդար նավին նվիրված աշխարհի խոշորագույն թանգարանն է: Հենց այս վայրում է XX դարասկզբին կառուցվել նավը, որը խորտակվեց առաջին իսկ նավագնացության ժամանակ 1912-ին: Թանագարնի շենքի 38 մետր է, այն զբաղեցնում է 12.000 քառակուսի մետր տարածք:

Հաջորդը Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում գտնվող Ապարտեիդի թանգարանն է: Խուլ աղյուսե պատերով որպես բանտ կառուցված շենքն այցելուների առջև դռները բացել է 2001-ին: Թանգարանը նվիրված է երկրում 1948 – 1994թթ անցկացվող ռասայական խտրականության քաղաքականությանը: Այցելուներին այստեղ առաջարկում են սեփական մաշկի վրա զգալ` ինչ է նշանակում ռասսայական խտրականություն. Մուտքի մոտ, անկախ այցելույի ռասայական պատկանելիությունից, սև կամ սպիտակ քարտ են տալիս ուղղորդում կոնկրետ ճանապարհով:

Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հիրոսիմայում, որը կառուցվել է 1955-ին՝ ի հիշատակ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբահարման, նույնպես այս ցանկում է: Թանգարանը կառուցվել է ճարտարապետ Քենդզո Թանգայի նախագծով, որը ղեկավարում էր Հերոսիմայի վերակառուցումը 1945-ի ռմբակոծումից հետո:Թանգարանի ցուցադրության մեջ ներառված են ատոմային պայթյունի հետևանքները ներկայացող ֆոտո և վիդեո նյութեր, ականատեսների վկայություններ: Ի դեպ, հուշահամալիր այցելությունը ներառված է Ճապոնիայի դպրոցների ուսումնական ծրագրում:

Forbes-ը պարտադիր է համարում նաև այցը ԳՈՒԼԱԳ-ի թանգարան Մոսկվայում: Այն բացվել է 2001-ին: Հիմնադիրը՝ Անտոն Անտոնով-Օվսիենկոն, 13 տարի է անցկացրել Ստալինի ճամբարներում:Հիմնական հավաքածույում ներկայացված են փաստաթղթեր, նամակներ, նկարներ ու ԳՈՒԼԱԳ-ի բանտարկյալների անձնական իրեր: Ի դեպ, հավաքածուն մինչ օրս համալրվում է: Իսկ ճամբարային կենցաղի անբաժան որոշ մասեր (մեկուսարանն ու բարաքի մի հատված) անգամ վերակառուցվել են թանգարանի սրահներում:

1992-ին Կիևում բացված 20-րդ դարի խոշորագույն մարդածին աղետի՝ Չեռնոբիլի թանգարանը ունի 7000 ցուցանմուշ: Այստեղ կարող եք տեսնել վթարված ատոմակայանի 4-րդ բլոկի գործող մանրակերտը:

Armenia genocide museumՑանկում են նաև Ջրային աղետների թանգարանը, որը գտնվում է Ղրիմի Մալորեչենսկոյե գյուղում ու նվիրված է ջրային տարերքի զոհ դարձած նավաստիներին, ձկնորսներին ու ճանապարհորդներին, և Հրեաների Հոլոքոստի թանգարանը Երուսաղեմում, որը հիմնվել է 1953-ին:


Առնչվող նյութեր
1. ՀՄԸՄ 100-ամյակը նշվեց Հայաստանում՝ հուլիսի 20-28-ը. ցուցահանդես, բանակում, գիտաժողով եւ հանդիսավոր նիստ
2. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
3. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
4. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ
5. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
6. Սվեն-Էրիկ Ռիսեի “Հայաստան, իմ սեր” նորվեգերեն գրքի շնորհանդեսը Օսլոյում
7. Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև կքննարկվի
8. ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
9. Լեհաստան. Դասական երաժշտության համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
10. Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավորներին սպառնում են սպանել, այդ թվում՝ Օզդեմիրին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: