ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը

22 մարտի, 2018 | 17:14

Catherine Deneuve -ORER

ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ. Երեկ Պրահա ժամանեց ֆրանսիական կինոյի լեգենդ Կատրին Դենյովը, ով հիվանդության պատճառով մարտի 15-ին չկարողացավ մասնակցել Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնի բացմանը։ Երեկ երեկոյան նա արդեն ներկա գտնվեց ֆրանսիացի հայտնի կինոբեմադրիչ Առնո Դեսպլեշինի ,,Սուրբ ծննդյան հեքիաթ,, ֆիլմի ցուցադրությանը։ Հիշեցնենք, որ նույն մրցանակը մարտի 15-ին շնորհվեց լեգենդար Շառլ Ազնավուրին։ 

Catherine Deneuve- ORER

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում, պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցմանը, Կատրին Դենյովը նշեց, որ իր համար ամենագնահատելի կինոբեմադրիչներից մեկը մնում է  Առնո Դեպլեշինը,   ինքը նկարահանվել է վերջինիս 7 ֆիլմերում։ Բարձր գնահատեց նաեւ Ժակ Դեմիոյի եւ Ֆրանսուա Տրյուֆոյի հետ համագործակցությունը։ Խոսելով կինոյում իր հայտնվելու մասին, նա նշեց, որ դա ստացվել է պատահական, քանի որ իր քույրը նկարահանվում էր մի ֆիլմում եւ իրեն հրավիրել էր մասնակցելու նկարահանումներին եւ այդպես է կապվել կինոարվեստի հետ։ Ընտանիքում դերասաններ եղել են ե՛ւ տատիկը, ե՛ւ մայրը կապված են եղել թատրոնի հետ։

Arnaud Desplechin -Hippolyte Giradot ORER

ՕՐԵՐ-ի տված հարցերի պատասխանները կներկայացնենք առաջիկայում, իսկ մինչ այդ նշենք, որ այսօր երեկոյան Ֆեբիոֆեստում Դենյովին կտրվի Քրիստիան մրցանակը, որը կհանձնի Չեխիայում Ֆրանսիայի դեսպանը։

Քրիստիան մրցանակ կտրվի նաեւ ֆրանսիացի մի այլ հայտնի կինոգործչի՝ բեմադրիչ Լեոս Քարակսին, որի ֆիլմերը նունյպես ցուցադրվեցին կինոփառատոնի շրջանակներում։ Պատասխանելով մեր հարցին, Կարակսը նշեց, որ այժմ աշխատում է նոր՝ երաժշտական ֆիլմի վրա։ Նշենք, որ 30 տարիների ընթացքում նա նկարահանել է ընդամենը 5 գեղարվեստական կինոնկար, որոնք նշանակալի տեղ են ամրագրել ֆրանսիական եւ համաշխարհային կինոյում։

Leos Carax -Orer

Առնո Դեսպլեշինը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր վերջին՝ ,,Իսմայելի ուրվականները,, ֆիլմին, նշելով, որ ֆիլմն ունի երկու տարբերակ՝ ԱՄՆ ում այն ցուցադրվել է կարճ տարբերակով, Եվրոպայում՝ երկար։ Բացի Կատրին Դենյովից, նա ֆրանսիական կինոյի ,,սրբապատկեր,, համարեց նաեւ դերասանուհիներ Շառլոտ Գեյնսբուրգին եւ Մարիա Կոտյակին։  Նա նշեց, որ 7 տարեկանից երազում էր ռեժիսոր դառնալ եւ այդպես էլ եղավ, իրականացավ իր երազանքը։ Պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցմանը, Դեսպլեշինը նշեց, որ ինքն ամենեւին նման չի իր հերոսին՝ բեմադրիչ Իսմայելին, քանի որ աշխատանքի ժամանակ չի խմում, թմրանյութ չի օգտագործում եւ այլ զվարճանքների չի տրվում։

Վաղը առավոտյան կհայտարարվի Ֆեբիոֆեստի հաղթանակած ֆիլմի անունը։

ՕՐԵՐ ամսագիր

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Arnaud Desplechin -Hippolyte Giradot ORER

 

Leos Carax Orer

Catherine Deneuve Febiofets -ORER


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: