ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին

23 մարտի, 2018 | 08:20

Ֆրանսիացի ռեժիսոր Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, /Custody/ ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ կինոփառատոնի  գլխավոր մրցանակին։ Այս մասին երեկ երեկոյան փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Ժյուրիի նախագահ Մարտա Կուբիշովան։ Ֆիլմի պրոդյուսերին հանձնվեց նաեւ 5000 եվրո դրամական պարգեւը։

Ֆրանսիացի ռեժիսոր Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, /Custody/ ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ կինոփառատոնի  գլխավոր մրցանակին։ Այս մասին երեկ երեկոյան փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Ժյուրիի նախագահ Մարտա Կուբիշովան։ Ֆիլմի պրոդյուսերին հանձնվեց նաեւ 5000 եվրո դրամական պարգեւը։

,,Ամնեստի ինթերնեշընլ Ֆեբիոֆեստ,, մրցանակին արժանացավ  Ֆիլիպ Վան Լեույի Ներխուժում /Insyriated/ Բելգիա-Ֆրանսիա-Լիբանան համատեղ արտադրության ֆիլմը, որը պատմում է սիրիական մի ընտանիքի մասին՝ պատերազմի պայմաններում։

Ֆեբիոֆեստը շարունակում է համագործակցել նաեւ քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության ,, Հույսի կաթիլ,, կազմակերպության հետ, որի ներկայացուցիչը ստացավ տոմսերի վաճառքից հանգանակված գումարը՝ 19 հազար կրոն, իսկ Ֆեբիոֆեստի շրջանակներում կազմակերպված բարեգործական համերգից ստացված 600 հազար կրոնից ավելի գումարն արդեն փոխանցվել է կազմակերպությանը։

Փակման արարողության ժամանակ կինոփառատոնի հիմնադիր նախագահ Ֆերո Ֆենիչն ասաց, որ 25 տարի առաջ չէր պատկերացնում, որ կինոգործիչների համար կազմակերպված փոքրիկ ձեռնարկն աստիճանաբար կվերածվի միջազգային հեղինակավոր կինոփառատոնի։

Նա Համաշխարահային կինոյում ունեցած վաստակի համար ,,Քրիստիան,, մրցանակը հանձնեց ֆրանսիացի հայտնի կինոբեմադրիչ Լեոս Կարակսին, ով նեշց, որ իր մրցանակներից ավելի շատ ուրախանում է դուստրը։

Իսկ ֆրանսիական կինոյի լեգենդ, դերասանուհի Կատրին Դենյովին ,,Քրիստիան,, մրցանակը հանձնեց Չեխիայում Ֆրանսիայի դեսպան  Ռոլանդ Գալհարակը, ով մարտի 15-ին արդեն ստացել էր այդ մրցանակը՝ Կատրին Դենյովի բացակայության պատճառով՝ հետագայում նրան փոխանցելու նպատակով։ Բայց դերասանուհին առողջացավ եւ կարողացավ գալ եւ մասնակցել կինոփառատոնին։

Այսօր փառատոնի վերջին օրն է, իսկ վաղվանից այն շարունակվելու է չեխական 16 քաղաքներում։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Ֆեբիոֆեստի

 


Առնչվող նյութեր
1. Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը
2. Ֆրանսահայ դերասանուհի Հերմինե Ղարագյոզյանը Ֆեբիոֆեստում. չեխական երկու ֆիլմի պրեմիերա
3. Ազնավուրը ստացավ չեխական Ֆեբիոֆեստի ,,Քրիստիան,, մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար
4. Ֆեբիոֆեստի Կրիստիան գլխավոր մրցանակն այս տարի կտրվի Կատրին Դենյովին
5. Ֆեբիոֆեստ կինոփառատոնը կբացվի Ագնեշկա Հոլանդի ՙՙՀետք՚՚ ֆիլմով
6. Փիթր Մորգան. Ավելի լավ է լինել լավ հայր, քան լավ գրող
7. Դանիել Բրույլ. «Ցտեսություն, Լենին»ը ինձ մեծ ճանաչում բերեց
8. Կարմեն Մաուրա. Ալմոդովարն ինձանից է սովորել, ես՝ իրենից
9. Իսլանդացի Ռունար Ռունարսոնի «Ճնճղուկները» ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին
10. Մարկո Բելոկիո. Այժմ քաղաքականությամբ զբաղվում են գողերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: