ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստրասբուրգյան դատարանը հայուհու հայցով վճիռը կհրապարակի Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացման ընթացքում

12 հունիսի, 2015 | 21:14

Human Rights Advocacy Centre logoԼՈՆԴՈՆ. – Սույն թվականի հունիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հրապարակելու է իր վճիռը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը բացառիկ նշանակություն ունի 27-ամյա ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղահանված եւ փախստականի կարգավիճակ ձեռք բերած ավելի քան մեկ միլիոն քաղաքացիների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Վճիռը կհրապարակվի Ադրբեջանում առաջին Եվրոպական խաղերի մեկնարկին զուգահեռ եւ այս երկրում մարդու իրավունքների պաշտպանության դեմ թշնամական վերաբերմունքի նկատմամբ միջազգային հանրության դրսեւորած ուշադրության պայմաններում: Ադրբեջանի այդպիսի վերաբերմունքի հետեւանքն է ավելի քան 100 իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների եւ բլոգգերների բանտարկությունները: Սպասվում է նաեւ, որ հունիսի 16-ին Ժնեւում կայանալիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ում` ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Չալոկա Բեյանին կներկայացնի իր տարեկան զեկույցը, որտեղ կանդրադառնա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Եվրոպական դատարանում ներկայացված գործը վերաբերում է Սարգսյանների Sargsyan hom in Gjulistanընտանիքին, որոնք 1992թ. ադրբեջանական զինուժի ավերիչ ռմբակոծությունների հետեւանքով ստիպված էին եղել հեռանալ եւ թողնել իրենց հայրենի գյուղը` Գյուլիստանը, ուր այլեւս չենկարողացել վերադառնալ այդ ժամանակից ի վեր: Մինաս Սարգսյանի՝ դիմողի, այնուհետեւ նրա տիկնոջ՝ Լենայի մահից հետո, նրանց դուստրն եւ որդին ճանաչվեցին գործով իրավահաջորդներ:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը Եվրոպական դատարանում ներկայացնում են Իրավական ուղեցույց հասարակական կազմակերպությունն ու Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը (EHRACՄիդլսեքսի համալսարան, Լոնդոն):

Գործի փաստերը.

Մինաս Սարգսյանը ծնվել եւ ապրել էր Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում:  Lena Sargsyan1992թ-ին իր ընտանիքի հետ նա հարկադրաբար լքել է իր տունը եւ տեղափոխվել Հայաստան:

2006թ. օգոստոսի 11-ին Մինաս Սարգսյանը  ՄԻԵԴ հայց էր ներկայացրել` իր ընտանիքի տեղահանության դեմ պաշտպանություն ակնկալելով՝ հիմնվելով սեփականության պաշտպանության Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (գույքային իրավունքների պաշտպանություն), ինչպես նաեւ 8-րդ հոդվածի (անձնական եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) վրա: Բացի այդ, Սարգսյանների պնդմամբ Գյուլիստանում գտնվող ազգականների գերեզմաններ այցելելու հնարավորության բացակայությունը նույնպես հանգեցրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտման: Հիմնվելով ՄԻԵԿ 13-րդ հոդվածի վրա՝ Սարգսյանների կողմը նաեւ նշում է, որ Ադրբեջանից տեղահանված էթնիկ հայերին հասանելի չեն արդյունավետ պաշտպանության միջոցներ (13-րդ հոդված)։ Ի վերջո, «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործը վերաբերում է նաեւ էթնիկական ծագման հիմքով խտրականության մասին դիմողների բողոքին (14-րդ հոդված):

1994թ.-ին կողմերը ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր, որն ուժի մեջ է մինչ այսօր, եւ հակամարտությունը շարունակում է մնալ «սառեցված»: Հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցությունները ընթացքի մեջ են ԵԱՀԿ հովանու ներքո, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ:

Այս, ինչպես եւ նույն օրը սպասվող «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», գործը հատկապես կարեւորվում է նրանով, որ դրա կենտրոնում հակամարտության ընթացքում վճարված մարդկային կյանքի գինն է:

Կապ

Լրացուցիչ տեղեկությունների եւ Սարգսյան ընտանիքի հետ կապ հաստատելու մանրամասների համար կարող եք կապնվել՝

Պրոֆ. Ֆիլիպ Լիչ, տնօրեն EHRAC: p.leach@mdx.ac.uk, +44 (0) 20 8411 2820

(0)20 8411 2820; 07814 385 19807814 385 198

Վահե Գրիգորյան, փաստաբան, EHRAC: v.grigoryan@mdx.ac.uk, +44 7701 010780

+44 7701 010780

Նարինե Գասպարյան, նախագահ, Իրավական ուղեցույց: narine@legalguide.am,

+374 55 203 252

Սաբրինա Վաշիշտ, Հանրային կապերի պատասխանատու, EHRAC: s.vashisht@mdx.ac.uk, +44 (0) 20 8411 4469+44 (0) 20 8411 4469

Նշումներ

ՄԻԵԴ Մեծ Պալատը հունիսի 16-ին, ժամը` 16:00-ին Ստրասբուրգում երկու «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով որոշում կկայացնի:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ Մեծ Պալատի առաջին դատական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին 2010թ.: Գործն այնուհետեւ ընդունելի է ճանաչվել դեկտեմբերի 14-ին 2011թ.: Գերագույն պալատի երկրորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 5-ին 2014թ.:


Առնչվող նյութեր
1. Տիգրան Ասատրյանը հաղթելով ադրբեջանցուն բարձրացնում է Արցախի դրոշը
2. ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի հակահայկական զեկույցը, բայց ընդունեց Մարկովիչի հակահայ զեկույցը
3. Տիգրան Խզմալյանի հարցազրույցը` ադրբեջանական haqqin.az-ին
4. Ադրբեջանական հերթական դիվերսիոն փորձ ՝ այս անգամ Տավուշի մարզի սահմանին
5. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է և կոնֆլիկտի սրման նոր փուլի սպառնալիք. Նիկոլայ Բորդյուժա
6. Խստորեն կոչ ենք անում կողմերին՝ խուսափել քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում. Մինսկի խմբի համանախագահներ
7. Մամադյարով. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռևս սպառված չեն
8. Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Բոսնիա-Հերցեգովինային
9. Ադրբեջանցիներն ընդդեմ «Ակօսի» տարածմանը թուրքական ինքնաթիռներում
10. ԵԱՀԿ-ն կբացի Ղարաբաղի օդակայանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: