ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրամիությունը բացում է ազատ երթևեկի ճանապարհն Ուկրաինայի ու Վրաստանի համար

08 դեկտեմբերի, 2016 | 14:54
People hold up Georgian (L) and Ukrainian flags during celebrations for the signing of an association agreement with the European Union in Tbilisi, Georgia, June 27, 2014. REUTERS/David Mdzinarishvili/File Photo

People hold up Georgian (L) and Ukrainian flags during celebrations for the signing of an association agreement with the European Union in Tbilisi, Georgia, June 27, 2014. REUTERS/David Mdzinarishvili/File Photo

 

Այսօր ի վերջո Եվրամիությունը որոշում կայացրեց  առանց մուտքի արտոնության` վիզայի, երթևեկության իրավունք տրամադրել ՈՒկրաինայի ու Վրաստանի քաղաքացիներին։

Մի կողմից, դրա ձգձգումը դժգոհություն էր առաջացրել Մոսկվայից հեռանալու ճիգեր գործադրող այս պետություններում, մյուս կողմից, Եվրամիության ղեկավարներն հեշտությամբ չէին կարող նման որոշում կայացնել` նախորդ տարի Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից ավելի քան մեկ միլիոն փախստականների Եվրոպա մուտք գործելուց հետո ձևավորված ճգնաժամի պայմաններում։

Այսօրվա որոշումն առաջին քայլն է,  այն դեռևս պետք է պաշտոնապես հաստատվի կառույցի անդամ բոլոր պետությունների ու Եվրամիության խորհրդարանի կողմից։

Վրաստանի 3.7 միլիոն բնակչությունն այնպիսի մեծ տագնապ չէր առաջացնում Եվրամիության պաշտոնյաների շրջանում, ինչպես մոտ 45 միլիոնանոց ՈՒկրաինան, որը ոչ միայն աշխարհագրականորեն մոտ է Եվրամիությանը, այլ նաև հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ։  Ուստի, որոշման մեջ դրույթ կա, համաձայն որի Եվրահանձնաժողովը կամ առանձին անդամ պետություններ արագորեն կկասեցնեն արտոնությունն ինն ամսով, եթե կտուկ աճի Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու ՈՒկրաինայի կամ Վրաստանի քաղաքացիների դիմումների քանակը, կամ շատ լինեն այդ երկրների քաղաքացիների կողմից մուտքի պայմանների ու մնալու ժամանակի խախտումները։

Այսօր, երկարաձգված մեկ այլ որոշմամբ հեշտացվել է նաև Թուրքիայի քաղաքացիների մուտքը Եվրամիություն, ի պատասխան կառույցը պահանջել է Թուրքիայից արգելափակել փախստականների մուտքը եվրամիություն իր տարածքի միջոցով։

 

ՕՐԵՐ

www.orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Եվրամիության Մոնիտորինգային Առաքելությունը ծանոթացել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրներին
2. ԱՀԱԶԱՆԳ. Գարո Փայլանը զգուշացնում է
3. Թուրքիայի հետ ԵՄ անդամության բանակցություններն ավարտելու կոչ
4. Թուրքիայում նիդեռլանդացի լրագրողին մեղադրել են ահաբեկչության քարոզչության մեջ
5. Պրահայում վճռվում է Արևելյան գործընկերության ճակատագիրը
6. Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրեց ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը
7. Եվրախորհրդարանը Եվրոպայում նոր պատերազմի հավանականություն է տեսնում
8. Եվրամիությունը չեղյալ հայտարարեց ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովը
9. Իվանիշվիլին հնարավոր է համարում ԵՄ զուգահեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը
10. Ուկրաինայի կառավարությունը հրաժարական տվեց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: