ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրված հատուկ քննարկում Բեռլինում

01 մարտի, 2018 | 11:07

Փետրվարի 27-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Գերմանահայկական ընկերակցության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր հատուկ քննարկում՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Քննարկմանը մասնակցելու նպատակով փետրվարի 25-27-ը Բեռլին էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական բարեկամության խմբի ղեկավար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը («Ելք» խմբակցություն):

Միջոցառման բանախոսներն էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Նիլս Շմիդթը (ՍԴԿ), Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն, ինչպես նաև ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորներ, գիտահետազոտական կառույցների փորձագետներ և քաղաքական հիմնադրամների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարներին և ակնկալիքներին:

Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ ԳԴՀ ԱԳՆ պաշտոնյաների, Բունդեսթագի հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԳԴՀ միջխորհրդարանական համագործակցության ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության հեռանկարները:


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
2. ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը Բրյուսելում
3. Բեռլինում հայկական 15 նորարարական ստարտափ ներկայացվեց գերմանական լսարանին
4. Ստեփան Գանտրալյանի «Սիրո Անթոլոգիա»ն հնչեց Բեռլինում
5. Փոքր Ասիայի ժողովուրդները զննեցին իրար
6. Բեռլին. Էոզդեմիը ստացել է ՚՚Ազատության՚՚ մրցանակը
7. Գերմանիոյ Սահմանադրական Ատեանը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութեան Բանաձեւին Դէմ Բողոքները
8. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը Բրյուսելում
9. Նիկոլայ Նիկողոսյանին նվիրված բացառիկ ցուցահանդես Բեռլինում
10. «EXPOLINGUA Berlin 2016» խորագրով լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառ Բեռլինում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: