ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը

22 փետրվարի, 2018 | 23:55

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ եւ ստորագրեցին  Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարին` Եվրամիության բարձր ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն հայտնեցին ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականցմանը:

Նախարար Նալբանդյանն ու Բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծեցին Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերին։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։

ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, ինչը, նախարարի բնորոշմամբ, նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։

Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ արվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության աջակցության հարցերին։
Հայաստանի արգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին:

Եվրոպացի խորհրդարանականներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Նալբանդյանը հանագամալից ներկայացրեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, անդրադարձավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այս կարևոր փաստաթութղը տարբեր բնագավառներում համագործակցության խորացման մեծ հնարավորություններ է ընձեռում:

Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումները, գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարվա մայիսին նմանատիպ հանդիպումից ի վեր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, որի գագաթնակետն էր Բրյուսելյան գագաթաժողովին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Ելույթում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ Նախագահի 2008թ. նախաձեռնությունը և դրան հետևած զարգացումները։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ կարևորելով Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։

Հայաստանի արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հանգուցալուծման հեռանկարներին:

Նախարարի ելույթից հետո Եվրախոհրդարանի պատգամավորները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ընդլայնմանը՝ ընգծելով, որ Եվրասիական միության անդամ Հայաստանի քայլերը օրինակելի են դրական ներգրավվածության տեսանկյունից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների՝ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության, տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին:


Առնչվող նյութեր
1. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
2. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
3. Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը
4. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
5. Կառավարության բոլոր անդամները նշանակված են. 17 նախարար, երեք փոխվարչապետ, ոստիկանապետ եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
6. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
7. Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին. Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
8. Ինչպե՞ս արդյունավետ և մատչելի կազմակերպել հանգիստը Հայաստանում
9. Նախագահի հրամանագրով դադարեցվել է Ցյուրիխյան արձանագրությունների ընթացակարգը
10. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կժամանեն Հայաստան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
2.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
3.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
4.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
5.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
6.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
7.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
8.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
9.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
10.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: