ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրեց ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը

21 մարտի, 2014 | 10:50

Ukraine and the EU  signed the political provisions of the Association AgreementԲՐՅՈՒՍԵԼ. – Ուկրաիան ու Եվրամիությունն այսօր Բրյուսելում ստարագրեցին ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը՝ ,,իբրև մարդկանց ժողովրդավարության արժեքներով և օրենքների գերակայության ներշնչանքով ապրելու ճանաչման նշան,,։ Այս մասին ստորագրման արարողությունից առաջ հայտարարել է Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփոյը։  Նա նշել է, որ նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հրաժարումը հանգեցրեց ժողովրդի դժգոհությանը, քաղաքական ու մշակութային փոփոխությունների։

Հաղորդվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզոն և Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների առաջնորդներ:

Ավելի վաղ Յացենյուկը հայտնել էր,  որ  Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը կստորագրվի Ուկրաինայում  նախագահական ընտրություններից հետո, իսկ նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25ին։

Եվրամիությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է արագացնել Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերի ստորագրումը, և դրանք իրականություն դարձնել արդեն մինչև հունիս։

Իսկ Ռուսաստանի պատգամավորներն այսօր վավերացրել են Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ հայտարարելու փաստաթուղթը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ինքնորոշման սկզբունքը բացակայում է
2. Եվրամիությունը բացում է ազատ երթևեկի ճանապարհն Ուկրաինայի ու Վրաստանի համար
3. Պրահայում վճռվում է Արևելյան գործընկերության ճակատագիրը
4. Եվրախորհրդարանը Եվրոպայում նոր պատերազմի հավանականություն է տեսնում
5. Եվրամիությունը չեղյալ հայտարարեց ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովը
6. Ադրբեջանի նախագահն ապրիլին կժամանի Պրահա
7. Ուկրաինայի կառավարությունը հրաժարական տվեց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: