ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տրայան Հրիսթեա.Հայաստանում 2014-2020թթ համար երեք գերակա ուղղություններն են` մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման և արդարադատության ոլորտների բարեփոխումները

Երեք հարց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային
19 փետրվարի, 2014 | 16:39

ՀEU Armenia Traian Hristeaայաստանի տնտեսական աճին նպաստող ոլորտների աջակցությունը՝ երկրի հետ ԵՄ հարաբերությունների առանցքում:

“Մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումները և արդարադատության ոլորտի բարեփոխումները կլինեն 2014-2020թթ ԵՄ-Հայաստան հարաբերությունների գերակա ուղղությունները, քանի որ ակնկալվում է, որ դրանք կնպաստեն երկրի տնետսական աճին”,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնի հետ հարցազրույցում:

Այս հարցազրույցը տեղեկատվական կենտրոնի կողմից թողարկվող «Երեք հարց դեսպանին» շարքից է:

1. 2014-2020թթ նոր ծրագրային ժամանակահատվածի համար որո՞նք են Հայաստանի հետ համագործակցության երեք գերակա ուղղությունները:

Հայաստանում 2014-2020թթ համար ներկայումս քննարկվող երեք գերակա ուղղություններն են հանդիսանում մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումները և արդարադատության ոլորտի բարեփոխումները: Մենք ակնկալում ենք, որ դրանք են այն ուղղությունները, որոնք կնպաստեն երկրի տնտեսական աճին: Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մրցակցության խթանմանը, ՓՄՁ-ի հատվածի ուժեղացմանը` հատկապես գյուղական վայրերում, բիզնեսների իրավունքների պաշտպանությանը, Կառավարության գործունեության և ադմինիստրատիվ կարողությունների զարգացմանը ու անկախ և արդյունավետ արդարադատության ոլորտի զարգացմանը: Հորիզոնական շեշտ կդրվի այս բոլոր ոլորտների երկայնքով քաղաքացիական հասարակության աջակցման վրա:

2. Եվրոպական հարևանության գործիքը (ԵՀԳ) ֆինանսավորումը կդարձնի ավելի արագ և ճկուն` այսպիսով նախատեսելով խթաններ իրենց լավագույնս դրսևորողների համար: Ի՞նչ է դա նշանակում երկրի համար:

Ինչպես ԵՀՔ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում ԵՀԳ կնպաստի` զարգացնելու հարաբերությունները և բերելու շոշափելի արդյունքներ ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Հայաստանին, երկկողմանի և տարածաշրջանային ծրագրերին: Իսկապես, կիրռելով “ավելին ավելիի դիմաց” սկզբունքը` մենք ակնկալում ենք ցուցաբերել առավել շատ աջակցություն այն գործընկերներին, որոնք լիակատար իրականացնում են ընդգրկուն և ամբողջական ժողովրդավարական գործընթացներ: ԵՀԳ-ը նաև կուղղորդի դեպի ավելի պարզեցված և կարճ ծրագրային գործընթացների` այսպիսով թույլ տալով կենտրոնացնել մեր համագործակցությունը հիմնական նպատակների վրա: Այն էլ ավելի կխթանի միջ-սահմանային համագործակցությունը, ինչպես նաև ավելի սերտ կապեր կապահովի ԵՄ ներքին գործիքների և քաղաքականությանների հետ:

3. Եթե Դուք նշելու լինեիք հաջողված համագործակցության ընդամենը երեք կոնկրետ օրինակներ, որո՞նք կլինեին դրանք:

Եվրոպական Միությունը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտների բարեփոխումներին: Օրինակի համար, միջին մասնագիտական տեխնիկական կրթության ոլորտում ԵՄ-ն օգնել է հիմնել ռազմավարակամ կառույցներ` այս ոլորտում բարեփոխումների իրականացման համար, վերանորոգել է 12 քոլեջներ և արդիականացրել է դասացուցակները: ԵՄ-ն նաև աջակցել է Հայաստանում էլ-կառավարման ոլորտի բարեփոխումներին` ներառյալ տնտեսական սուբյեկների արագ և պարզ գրանցման համակարգի մատչելիության ապահովմանը: Ճանապարհային ոստիկանության համար մոնիտորինգի համակարգը մեկ այլ օրինակ է, ինչպես նաև բնակչության ռեգիստրի արդիականացումը:

Եվս մեկ նախագիծ` ԵՄ խորհրդատվական խումբը, որն աջակցել է զարգացնելու ավելի արդյունավետ ռազմավարական և իրավական շրջանակ Հայաստանի տարբեր ինստիտուտների ներքո և օգնել է Հայաստանին նախապատրաստվելու ԵՄ հետ տեխնիկական և քաղաքական երկխոսությանը:

Տեղեկատվական կենտրոն` Հայաստան

Հայաստանում ԵՄ պատվիրակություն


Առնչվող նյութեր
1. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
2. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
3. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
4. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
5. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
6. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը
7. Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը
8. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
9. Կառավարության բոլոր անդամները նշանակված են. 17 նախարար, երեք փոխվարչապետ, ոստիկանապետ եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
10. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: