ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը

05 փետրվարի, 2015 | 16:04

eu-armenian 5Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերստեղծման մասին:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական տարբեր խմբերի և Խորհրդարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Բելգիայում գործող հայկական հասարակական-քաղաքական կառույցների անդամներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Էլենի Տեոխարուսը, ԵՄ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը:

eu armenian 2Բարձր գնահատելով Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերահայտարարման, մասնավորապես մի խումբ նորընտիր պատգամավորների միանալու փաստը` դեսպան Մարգարյանն իր ելույթում վստահություն հայտնեց, որ ավելի ընդարձակված բարեկամության խումբը Եվրոպական խորհրդարանի առանցքային կոմիտեների, քաղաքական խմբերի և այլ օղակների հետ համագործակցությամբ մեծապես կնպաստի Խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը:

 

 


Առնչվող նյութեր
1. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին
3. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
4. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
5. Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը.- Չեխ պատգամավոր Շտետինան բացահայտեց, թե ինչու է աջակցում Արցախին
6. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
7. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
8. Ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդել է ընտրակաշառքը:-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵՄ
9. Հայաստանի պարգեւներ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում՝ Յարոմիր Շտետինային
10. Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: