ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շտեֆան Ֆյուլե. Մենք կհասցնենք ստորագրել ասոցացման համաձայնագրերը Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի հետ

12 փետրվարի, 2013 | 20:38

ԹԲԻԼԻՍԻ. – Եվրամիության ընդլայնման հարցերով հատուկ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Թբիլիսիում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական երկխոսության առաջին օրվա ավարտին կատարած հայտարարությունում ասել է, որ հանդիպմանը մասնակցած բոլոր պաշտոնյաները համաձայնել են, որ կենսական անհրաժեշտություն կա բարեփոխումների։ ,, Մենք հույս ունենք, որ Վիլնյուսի գագաթաժողովը կոնկրետ արդյունքների կհանգեցնի, ու մենք կհասցնենք ստորագրել ասոցացման համաձայնագրերը Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի հետ։ Մենք նաև շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ,,։

Շտեֆան Ֆյուլեն կրկին անգամ վստահեցրել է գործընկեր պետություններին, որ Եվրամիությունը պատրաստ է ավելացնել աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը բարեփոխումների ճանապարհին՝ հիմնված ,, ավելին ավելիի դիմաց,, սկզբունքի վրա։ Որքան շատ լինեն բարեփոխումներն, այնքան ավելի մեծ կլինի Եվրամիության աջակցությունը։

Եվրամիության Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսություններն անցկացվում են տարին երկու անգամ։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
4. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
5. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
6. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
7. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
8. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
9. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
10. ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: