ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Հեյգելը կոչ է անում ընդլայնել Հայաստանի հետ կապերը

11 փետրվարի, 2013 | 22:59

ՎԱՇԻՆԳՏՈՆ. – Պատասխանելով Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարլ Լևինի հարցին, նախագահ Օբամայի կողմից առաջադրված ԱՄՆ պաշտպանության նախարարության  թեկնածու Չակ Հեյգելը կոչ է արել ընդլայնել Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև պաշտպանության ոլորտի կապերը։ Այս մասին հաղորդում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։

 Լևինը Հեյգելին հարցրել է, թե ինչպես է վերջինս գնահատում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները պաշտպանության ոլորտում, և ինչ քայլեր է անելու նա, եթե իհարկե ծրագրում է, այդ հարաբերություններն ավելի հզորացնելու համար։

Հեյգելը պատասխանել է, որ այդ հարաբերությունները երկու պետությունների միջև առկա են, սակայն ինչպես մյուս ոլորտներում դեռ մեծ ներուժ կա դրանք ամրապնդելու և ընդլայնելու։ Հարաբերությունների ,, ընդլայնումը հիմնված կլինի ընդհանուր շահերի և համագործակցության ցանկության, առկա ռեսուրսների և նոր հնարավորություններն ու առաքելությունները ,,մարսելու,, հզորությունների վրա,, , – ասել է Հեյգելը։

Լևինի տված հարցին պատասխանելով նա ավելացրել նաև, որ եթե ինքը հաստատվի Ամերիկայի պաշտպանության նախարարի պաշտոնում, ապա կշարունակի ներգրավել Հայաստանի ղեկավարներին առկա համագործակցությունն ուժեղացնելու և նոր ոլորտներ նախանշելու գործում, հատկապես այնպիսի, որ կսատարեն Հայաստանի պաշտանության բարեփոխումներին ու խաղաղապահ ջոկատներին։ ,,Ես սպասում եմ, որ Միացյալ Նահանգները կդառնա Հայաստանի ընտրված գործընկերը և կսատարի Հայաստանի պաշտպանության գերատեսչությանը տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու գործում,,։

 Հիշեցնենք, որ Չակ Հեյգելի 2005 թվականին արված հայտարարությունները Հայոց ցեղասպանյութան ճանաչման  մասին, անհանգստության առիթ էին  դարձել։ Նա հայտարարել էր, թե՝,, այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, տեղի է ունեցել 1915 թվականին,, , ու խորհուրդ էր տվել հարցի քննությունը հանձնել պատմաբաններին։ Ճիշտ նույն դիրքորոշումը, ինչ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալոթյուն է հայտնել հանձնաժողովի նախագահ Լևինին խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար և համաձայնել սենատոր Հեյգելի կարծիքի հետ, որ ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա։  

  

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Հայերը պետք է հակազդեն կոնգրեսականների հարյուրավոր ճամփորդություններին դեպի Թուրքիա
2. Հայ լոբբիստներն անհանգստացած են ԱՄՆ պաշտպանության նախարարի հավանական թեկնածությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: