ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է հայամետ սենատորի առաջադրումը

22 դեկտեմբերի, 2012 | 18:43

ՎԱՇԻՆԳՏՈՆ. – Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկրի պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է հայամետ սենատոր Ջոն Քերրիի թեկնածությունը, այսպիսով ճանապարհ հարթելով նաև մեկ այլ հայամետ սենտորի՝ Ռոբերտ Մենենդեսի համար, որը կարող է դառնալ Սենատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի նախագահ։ Ներկայիս պետքարտուղար Քիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ հրաժարվելու է իր պաշտոնից, հավանաբար նաև առողջական նկատառումներից ելնելով.  վերջինս նա ուշաթափություն էր ունեցել ու աշխատում էր տնից։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումը ողջունել է Քերրիի առաջադրումը և տարածված մամուլի հաղորդագրությունում հիշեցնում, որ երեք տասնամյակ է արդեն, Քերրին սատարում է Հայաստանին, ուստի ամերիկահայերի համար նա Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի նախընտրելի թեկնածու է։

Սենատոր Քերրին առաջին անգամ ընտրվել է 1984 թվականին։ Նա ոչ միայն հայոց ցեղասպանության ճանաչման գործում է ակտիվ դերակատարություն ունեցել, այլ նաև մշտապես հանդես է եկել Ազատության  պաշտպանության օրինագծի 907 բանաձևի օգտին, ինչը սահմանափակում է Միացյալ Նահանգների աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի վերացրել Հայաստանի շրջափակումը և չի դադարեցրել ագրեսիան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ։

Եթե սենտոր Քերրին դառնա ԱՄՆ պետքարտուղար, նրա պաշտոնը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կարող է զբաղեցնել Ռոբերտ Մենենդեսը։  Բացի հայանպաստ  շատ քայլերից, հիշեցնենք, որ նաև նրա ջանքերով էր, որ Հայաստանում դեսպան չնշանակվեց Ջորջ Բուշ կրտսերի առաջադրած Դիկ Հոգլանդը՝ սենատում իր թեկնածության հաստատման ժամանակ  հայոց ցեղասպանության փաստը չընդունելու պատճառով, իսկ այդուհետ նաև Ադրբեջանում դեսպանի պաշտոնը չկարողացավ ստաձնել Մեթյու Բրայզան։  

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
2. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
3. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
4. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
5. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
6. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
7. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
8. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
9. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
10. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: