ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման միջոցառում Օսլոյում

25 փետրվարի, 2013 | 19:25

ՕՍԼՕ- Նորվեգիայի հայկական համայնքի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին Օսլոյի Կամպեն եկեղեցում տեղի ունեցավ դաշնամուրային համերգ նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը նախ ներկայացվեց Ադրբեջանի ներկայիս քաղաքականության և Սումգայիթի ջարդերի միջեւ կապը, Ադրբեջանում պետական մակարդակով տարվող ատելության քարոզչությունը, ինչպես նաեւ հայտնի հեղինակ Աքրամ Այլիսլիի նկատմամբ հայատյացության հիմքի վրա տարվող հետապնդումները: Նշվեց սումգայիթյան ջարդերի, Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների միջազգային ճանաչման և դատապարտման կարեւորությունը:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Նորվեգիա Ագդերի համալսարանի սան` տաղանդավոր դաշնակահարուհի Մարիամ Խառատյանը կատարեց Մոցարտի, Շուբերտի, Ռախմանինովի, Շոպենի, Գրիգի և Բաբաջանյանի գործերից:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
2. Լույս է տեսել Սումգայիթում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների դատավարության օրագիրը
3. Արցախյան շարժմանն ու սումգայիթյան ջարդերի հիշատակին նվիրված միջոցառում Վիեննայում
4. Սումգայիթյան ոճրագործության տարելիցին՝ բողոքի ցույց Աթենքում
5. Սումգայիթի զոհերի հիշատակի նախաձեռնություններ Իրանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: