ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

PEN International . Աքրամ Այլիսին վտանգված է

13 փետրվարի, 2013 | 13:03

ԼՈՆԴՈՆ.-  ՓԵՆ ինթերնեշնլ հեղինակավոր կառույցը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ հնչող սպառնալիքների առնչությամբ։  Տարածված հայտարարությունում նշվում է, որ նրա կյանքը վտանգված է, քանի որ նրան սպառնում են, գազազած ցուցարարներ են հավաքվում վերջինիս  տան մոտ, այրում են նրա գրքերը։  ՓԵՆը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Աքրամ Այլիսիի ու նրա ընտանիքի անդամների անվտանգությունը և հետաքննություն սկսել ու դատապարտել նրանց, ովքեր սպառնացել են գրողին։

Հունվարի վերջին Աքրամ Այլիսլին ,,Ազատություն,, ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ  Ադրբեջանում իր դեմ բողոքի ալիք բարձրացրած ,,Քարե երազներ,, վեպն ուղերձ է Ղարաբաղում բնակվող հայությանը, ,,այլ խոսքեով ասած՝ Ադրբեջանի հայ քաղաքացիներին… ուղերձը հետևյալն է՝ մի կարծեք, թե մենք մոցացել ենք, թե ինչպես ենք վարվել ձեզ հետ։ Մենք ընդունում ենք դա։ Դուք էլ մեզ հետ եք վատ վարվել։ Հիմա հայ գրողների հերթն է գրել դրանց մասին։ Գուցե արդեն գրել են կամ ապագայում կգրեն։ Մի քաղաքականացրեք խնդիրը։ Եթե հայերը շարունակում են բնակվել Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում, մենք պետք է ապրենք կողք-կողքի։ Վեպն ուղերձ է նրանց՝  մի վախեցեք, սա վերջը չէ, մենք կարող ենք ապրել միասին,, ,- ասել է Աքրամ Այլիսլին։  

Ադրբեջանցի գրողն իր այս գրքի համար նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ զրկվել է Ադրբեջանի ,,Ժողովրդական գրող,, կոչումից, Հեյդար Ալիևի կողմից նշանակված նախագահական  հատուկ 1200 դոլար ամսական թոշակից։ Նրա կինը հեռացվել է գրադարանի տնօրենի պաշտոնից՝ գրադարանում հայկական գրքեր պահելու մեղադրանքով։ Աշխատանքից հեռացվել են նաև գրողի հարսն ու որդին՝ մաքսատան բարձրաստիճան պաշտոնյա։ Աքրամ Այլիսլին լրջորեն մտածում է դրսում քաղաքական ապաստան խնդրելու մասին։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
2. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
5. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
6. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
7. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
8. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
9. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: