ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

23 հոկտեմբերի, 2013 | 09:50

Edward Nalbadyan and Dunja Mijatovic, Yerevan, 22.10.20123.ԵՐԵՎԱՆ. – Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հայկական նախագահության շրջանակներում անցկացվող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության հարցերում, ինչին նպաստել է նաև ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի հետ հաստատված սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընթացող արդյունավետ համագործակցությունը։ Նա հավելեց, որ Հայաստանը լուրջ ճանապարհ է անցել խոսքի ազատության ապահովման ուղղությամբ և ողջունեց իշխանությունների կողմից այդ բնագավառում իրականացվող քայլերը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է իր գրասենյակի փորձագիտական աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում հեռահաղորդակցության թվայնացման գործընթացի վերաբերյալ։

Դունյա Միյատովիչը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած գրասենյակի գործունեությունը և ապագա ծրագրերը։

ՀՀ ԱԳՆ

***

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
2. Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը. Նալբանդյանի հայտարարությունը
3. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը
4. Նեթանյահու. Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
5. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
6. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում
7. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
8. Նալբանդյանը նշել է Հոգլանդի թույլ տված անճշտությունները
9. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
10. Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵԱՏՄ եւ Եվրամիության միջեւ երկխոսությանը.Վարշավա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: