ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դունյա Միյատովիչ. Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ
15 փետրվարի, 2014 | 12:16

Dunja MijatovicՎԻԵՆՆԱ . – ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Երևանում փետրվարի 12ին ոստիկանության կողմից  լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առնչությամբ։  Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամուլի և տեղեկատվության ծառայությունը։

«Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է։ Հատկապես անհանգստացնող է, որ նրանց դեմ ուժ են կիրառում ոստիկանության պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են աջակցելու և պաշտպանելու լրագրողներին…»,- ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին ուղղված նամակում։

Աղբյուրը նշում է, որ ստացված տեղեկությունների համաձայն, «Չորրորդ իշխանություն» թերթի աշխատակից Անի Գևորգյանն ու iLur.am-ի աշխատակից Սարգիս Գևորգյանը ձերբակալվել են ոստիկանության կողմից, ու թեև կարճ ժամանակ անց նրանց բաց են թողել, ոստիկանության պաշտոնյաները խուզարկել ու ոչնչացրել են նկարահանված  տեսանյութերը։

«Ես կոչ եմ անում իշխանություններին իրադեպի մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն վարել և անել հնարավոր ամեն ինչ ապագայում լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից սխալ վերաբերմունքից խուսափելու համար»,- գրել է Միյատովիչն իր նամակում։


Առնչվող նյութեր
1. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
2. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
3. ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է Հայաստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերը
4. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները. Էդ. Նալբանդյան, Վիեննա
5. Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ
6. Ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդել է ընտրակաշառքը:-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵՄ
7. Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
8. Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Մամեդյարովին
9. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ ԵԱՀԿ Մշտական խորհրդում. Ադրբեջանն ընդդեմ ԵԱՀԿ-ի
10. Վիեննա. Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: