ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օբաման հայտարարում է Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

17 դեկտեմբերի, 2014 | 18:52

Obama-Cuba-relations 12.17.2014.ՎԱՇԻՆԳՏՈՆ. – Միացյալ Նահանգները Կուբայի հետ կվերականգնի դիվանագիտական հարաբերությունները և Հավանայում դեսպանատուն կբացի կեսդարյա դադարից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Համաձայնությունը ձեռք է բերվել 18 ամիս գաղտնորեն շարունակված բանակցությունների արդյունքում։ Բանակցություններն մեծամասամբ անցկացվել են Կանադայում ու ստացել Հռոմի Ֆանցիսկոս պապի մեծ աջակցությունը։ Վերջին վճռական հանդիպումը հյուրընկալել է  հենց կաթոլիկ հովվապետը Վատիկանում։ Բարաք Օբաման և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հեռախոսային խոսակցության ժամանակ են համաձայնության հանգել վերջ տալ տասնամյակների թշնամանքին ու նոր հարաբերությունների սկիզբ դնել։

Իր հեռուստաելույթում Օբաման ասել է, որ երկար ժամանակ ձգված թշնամանքը երկու պետությունների շահերին չի ծառայում, և որ իրենք այժմ կսկսեն բարելավել հարաբերություններն ու նոր էջ բացել  պետությունների միջև, որոնց հարաբերությունները վատացել են ավելի վաղ, քան Ամերիկայի շատ պաշտոնյաների ծնունդը։


Առնչվող նյութեր
1. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
2. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
3. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
4. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
5. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
6. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
7. Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն
8. 20.7 միլիոն տոլար Հայաստանին. ԱՄՆ Ծերակոյտի Յանձնախումբը Վաւերացուց Արցախի Եւ Հայաստանի Ի Նպաստ Որոշումներ
9. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
10. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: