ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մոտակա շաբաթներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն

28 հունվարի, 2013 | 21:00

ՓԱՐԻԶ.- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիայից Ժակ Ֆորը և ԱՄՆ-ից Յան Քելլին) հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը։  

Ինչպես տեղեկացնում է Մինսկի խմբի տարածած պաշտոնական մամլո հաղորդագրությունը, խաղաղության գործընթացը խթանելու նպատակով քննության են առնվել 2012 թվականին կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկները։  Անդրադառնալով 2011 թվականի ապրիլի 14ի և 2012 թվականի հուլիսի 13ի հայտարարություններին, համանախագահներն արտգործնախարարների հետ քննության են առել նաև դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական թռիչքներ իրականացնելու խնդիրը։

Ինչպես արտգործնախարարները, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները շեշտել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների ներկայիս ձևաչափի անհրաժեշտությունը։  Արտգործնախարարները կրկնել են բանակցույթունները շարունակելու պատրաստակամությունը։ Կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները առաջիկա շաբաթների ընթացքում։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
2. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
3. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
4. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
6. Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք դարձավ
7. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
8. «Ճիշտ է, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի…
9. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
10. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: