ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՆԱՍԱ-ն բացառում է Ափոֆիս աստերոիդի ազդեցությունը Երկրի վրա

11 հունվարի, 2013 | 15:00

ՓԱՍԱԴԵՆԱ.-  Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում աշխատող ՆԱՍԱի գիտնականները դիտարկումների ու հաշվարկների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ 2036 թավկզանին Երկրին շատ մոտ անցնելով Ափոֆիս աստերոիդը երկրագնդին վնաս չի հասցնի։

2004 թվականին հայտնաբերված ու ֆուտբոլի դաշտից երեք ու կես անգամ  մեծ այս աստերոիդը միանգամից գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվեց, քանի որ նախնական հաշվարկների համաձայն 2029 թվականին Երկրին շատ մոտ անցնելիս աստերոիդը կարող էր բացասական ազդեցություն ունենալ։ Շուտով այդ կասկածները փարատվեցին, սակայն 2036 թվականի մասին մտահոգությունները ՆԱՍԱն ցրեց երեկ։

2029 թվականի ապրիլի 13ին Ափոֆիսը երկրագնդի մակերևույթից ընդամենը 31.300 կիլոմետր հեռավորությամբ կանցնի, իսկ ահա 2036 թվականին 30 հազար կիլոմետրից էլ նվազ կլինի մեր մոլորակի ու աստերոիդի հեռավորությունը։  Ամեն դեպքում ՆԱՍԱի Երկրամերձ օբյեկտների ծրագրերի ղեկավար Դոն Յոմանսը վստահեցնում է, որ այդ անցման բացասական ազդեցությունը երկրագնդի վրա մեկը միլիոնի հարաբերակցությունն ունի։

Գիտնականների մտահոգությունն այն էր, որ տիեզերական մարմնի այդչափ մոտենալը մեր մոլորակին կարող է ցունամիների հանգեցնել, իսկ հնարավոր անկման պարագայում՝ նաև հսկայածավալ փլուզումների։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ադոլֆ Հիլտլերի հրապարակ Բեռլինում Google-ի «շնորհիվ»
2. Արևելահայերենը տարօրինակաբար որակվում է ,,տարօրինակ,, լեզու
3. Չեխուհի Ալեքսանդրա Կինովան լույս աշխարհ բերեց 5 զավակ
4. Վաճառվում է հանրահռչակ գրող Կարել Չապեկի տունը. Պետությունը չի շտապում գնել այն
5. Միայնակները կծանոթանան մետրոյում
6. Չեխիան Չեչնիան չէ
7. Հոլանդիայի ամենատարեց մարդը հայ է
8. Բջջային հեռախոսը 40 տարեկան է
9. Ամստերդամի 70-ամյա մարմնավաճառ քույրերը անցնում են կենսաթոշակի
10. Տիեզերական զբոսաշրջիկ Տիտոն զբոսաշրջիկներ է նախապատրաստում դեպի Մարս

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: