ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Առաջիկա տարիներին Արցախը դառնալու է սև խավիարի խոշոր արտահանող

28 հոկտեմբերի, 2014 | 00:37

CaviarՎերջերս ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում սփյուռքի ներդրումներով եւ գերմանացի մասնագետների օժանդակությամբ շուտով կմեկնարկի սեւ խավիարի արտադրություն, որից  նախատեսվում է նաեւ արտահանում:

Արցախի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին այցելել է սահմանամերձ Մատաղիս համայնք, որտեղ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է սեւ խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը:

Կառուցվող ձկնաբուծարանի  շուրջ 350 ջրավազաններում նախատեսվում է, որ  շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:  Բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից, Արցախի վարչապետը կարեւորել է ծրագրի`  սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը:

Նշենք, որ վարչապետի նախապես կատարած հայտարարության համաձայն, սեւ խավիարի առաջին խմբաքանակն Արցախից կարտահանվի մոտ չորս տարի հետ, իսկ յոթ տարի անց տարեկան կարտադրվի երեսուն տոննա սեւ խավիար` Արցախը դարձնելով այդ  շուկայի խոշոր արտահանողներից մեկը:

Մեդիամաքս-ի թղթակիցը եւս օրեր առաջ եղել է Մատաղիսի սեւ խավիարի արտադրամասի շինհրապարակում եւ ծրագրի մասին զրուցել համայնքի ղեկավարի հետ:

Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի փոխանցմամբ, սպասվում է բավական լուրջ արտադրություն, որն իր հետ նոր աշխատատեղեր կբացի` նպաստելով սահմանամերձ համայնքի զարգացմանը:

«Նախնական տվյալներով ձկնաբուծարանում կլինի 50-60 աշխատատեղ, որից 30-40-ը նախատեսված են  երիտասարդ կանանց համար: Մատաղիսում հիմնականում կանայք ունեն գործազրկության խնդիր: Աշխատավարձի ակնկալիքը եւս մեծ է»,-ասել է համայնքի ղեկավարը եւ նշել, որ վարչապետի հետ ունեցած պայմանավորվածության  համաձայն, համայնքի շատ բնակիչներ անհրաժեշտության դեպքում վերապատրաստման փուլ կանցնեն` արտադրամասում աշխատելու համար:

«Ներդրողը  վստահեցնում է, որ այստեղ Կասպից ծովի արտադրանքից ավելին է լինելու:  Ներդրումային ծրագրի արժեքը $ 30 մլն է»,-ասել է Զավեն Ավանեսյանը:

Նա նշել է, որ արտադրամասի տարածքի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 10 օր առաջ, որի ընթացքում արվել է մեծաքանակ հողաշինարարական աշխատանքներ, տարածքի հարթեցում: Նախատեսվում է մինչ նոյեմբերի 20-նն ավարտին հասցնել առաջին փուլը, որի արդյունքում պատրաստ կլինի 1250 քմ տարածքով շենքը, ավատված կլինեն նաեւ բետոնային հարթեցման աշխատանքները:

Արտադրամասը կառուցվում է  Մատաղիսի ջրամբարին կից տարածքում, որտեղից վայրկյանում 80 խմ արագությամբ ջուր կմատակարարվի արտադրության համար:

Հարցին, թե ի՞նչ տեխնոլոգիա կկիրառվի արտադրության ժամանակ` մեր զրուցակիցը դժվարացել է  պատասխանել, փոխարենը նշել է, որ լաբորատոր հետազոտության արդյունքում, անգամ ամենակեղտոտ ժամանակաշրջանում,  ջուրը համապատասխանում է նախատեսվող արտադրության համար:

banks.am


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: