ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Բրյուսելում

10 հունիսի, 2013 | 15:58

Բրյուսել- Կարճաժամկետ այցով Բրյուսելում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ՝ այդ թվում Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի անդամ Էլենի Թեոխարոսի հետ և Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խմբի փոխնախագահ Միշել Ռիվազիի հետ:

Հանդիպումների ժամանակ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետների փոխանակում: Քննարկվել են նաև եվրախորհրդարանականների խմբի՝ վերջերս Արցախ կատարած այցի արդյունքները:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվածություն է արտահայտել նման կապերի շարունակման և խորացման մեջ:

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Բելգիայի հայկական համայնքի ղեկավարների հետ:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
2. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ
3. Արցախի միջազգային ճանաչումը դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա.Կարեն Միրզոյան
4. Նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում գործեց «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը
5. ԵԱՀԿ ներկայացուցիչներ՝ բուլղար Խրիստո Խրիստովը և չեխ Իրժի Աբերլեն դիտարկում են անցկացրել Արցախի զինված ուժերի շփման գծում
6. ԲԵԼԳԻԱ. Արցախի արտգործնախարարը եւ պատգամավորները հանդիպումներ են ունեում Բրյուսելում
7. Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
8. Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը դանիական քաղաքական ֆորումում ներկայացրեց ԼՂՀ խնդիրը
9. Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը Կոպենհագենում մասնակցեց ԼՂՀ անկախության 25 ամյակին նվիրված ընդունելությանը
10. Կարեն Միրզոյանը կանխատեսել է առաջիկայում Արցախի միջազգային ճանաչման շարան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: