ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վոլֆգանգ Գուստի «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրքի անգլերեն թարգմանությունը

10 հունվարի, 2014 | 22:33

Gust Armenian GenocideՏՈՐՈՆՏՈ. – «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրքի անգլերեն թարգմանությունն է հրատարակել Berghahn Books-ը: Գիրքը լույս է տեսել Վոլֆգանգ Գուստի խմբագրությամբ: Այնտեղ զետեղված են հարյուրավոր հեռագրեր, նամակներ ու ղեկույցներ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված գերմանացի հյուպատոսներից՝ հասցեագրված Գերմանիայի ԱԳ նախարարությանը, որտեղ մանրամասն նկարագրված են Հայոց ցեղասպանության ահասարսուռ տեսարանները: Փաստաթղթերը վկայում են երիտթուրքերի մտադրությունների և գերմանական կառավարության պաշտոնական համաձայնությունն ու մեղսակցությունը կայսրության հայ բնակչությանը բնաջնջելու հարցում:

Այդ փաստաթղթերի բացառիկ կարևորությունը ընդգծում է փաստը, որ միայն գերմանացի պաշտոնյաներն ու զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին աշխարհամարտի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից: Ամերիկացիներից բացի, որոնք մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը չեզոք էին, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները Բաղդադի երկաթուղու ներկայացուցչությունից կամ աշխատակիցների թվից, ցեղասպանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Բացառապես ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ գերմանացի պաշտոնյաները պարտավորված էին համարում իրենց բարոյական և քաղաքական պատճառներով հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին:

Վոլֆգանգ Գուստը գրում է. «Շոկի մեջ էի, երբ տեսա, թե գերմանացիներն ինչ մեծ դեր են ունեցել Եվրոպայի ծայրամասում զանգվածային սպանության գործում: Գերմանիան չէր նախաձեռնել այդ ցեղասպանությունը, բայց երիտթուրքերի ամենամերձավոր դաշնակիցն էր և կապված էր պաշտոնական ռազմական դաշինքով: Մի՞թե նացիստները չպատճենեցին հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի մեթոդները»: Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Փոլ Վոլֆ Մեթերնիխը գրել է կայսերական կանցլեր Տեոբալդ ֆոն Բետման-Գոլվեյգին Բեռլին 1915 թվականի դեկտեմբերի 7-ին. «…Հայերի հալածանքների դեմ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մամուլում և դա կլինի թուրքերի հետ գործակցության վերջը: Ինչ էլ նրանք արած լինեն, կապված է մեզ հետ՝ մեր խորհրդականների, թնդանոթների, փողերի… Հայկական հարցում որևէ հաջողության հասնելու համար հետևանքներով կվախեցնենք թուրքական կառավարությանը: Եթե ռազմական նկատառումներով չենք համարձակվում դիմակայել նրանց ավելի կոշտ դիրքերից, ապա այլ ընտրություն չենք ունենա, քան… կողքից հետևել, թե ինչպես է դաշնակիցը շարունակում կոտորածը»:

Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի նման հանրային պարսավանքը նմանը չէր ունենա պատմության մեջ: Միակ նպատակն է որպես դաշնակից մեր կողքին պահել Թուրքիայինմինչև պատերազմի վերջը, անկախ նրանից՝ դրա հետևանքով հայեր կզոհվեն, թե՝ ոչ»:

Այս մասին տեղեկացնում է  Տորոնտոյի Զորյան ինստիտուտի մամուլի հաղորդագրությունը։

Թարգմանությունը՝

PanARMENIAN.Net


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: