ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իլհամ Ալիևը դարձել է կազմակերպված հանցագործությունների ու կաշառառության գծով ,,տարվա մարդ,, առաջին մրցանակակիրը

03 հունվարի, 2013 | 01:35

ՊՐԱՀԱ. – Մրցանակն այս տարի առաջին անգամ ,,շնորհվել է,,  հետաքննող լրագրողների Կազմակերպված հանցագործութունների ու կաշառառության զեկույց ծրագրի կողմից։  Նման մրցանակ տրվում է Ադրբեջանի նախագահին 2012 թվականի ընթացքում պարբերար հանցագործությունների ու կաշառառության մասին հոդվածներում նշվելու համար։  Այս մասին տեղեկացնում է կառույցի պաշտոնական reportingproject.net կայքը։

Հաղթող է ճանաչվել հատկապես Իլհամ Ալիևը, քանի որ բազմիցս նյութեր են հրապարակվել, թե ինչպես է նրա ընտանիքը մասնաբաժիններ ստացել շահութաբեր մի շարք գործարքներում՝ ներառյալ տելեկոմը, հանքային ու շինարարական արդյունաբերությունները, ոսկու հանքավայրերը, ըստ որում հաճախ գործարքները կատարվել են  պետական պայմանագրերի միջոցով։

Գլխավոր մրցանակը որոշել են Ալիևին տալ Կազմակերպված հանցագործությունների ու կաշառառության զեկույց ծրագրի մաս կազմող 60 լրագրողներ ու 15 կազմակերպություններ։  Մրցանակակիրների մեջ են նաև Ալբանիայի նարկոբարոն Նասեր Քելմենդին, Չեռնոգորիայի երկարամյա նախագահ ու վարչապետ Միլո Դյուկանովիչը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը,  Սերբիայի տնտեսության 6 տոկոսի սեփականատեր-գործարար, այժմ ձերբակալված Միրոսլավ Միշկովիչը և բալկանյան նարկոբարոն Նարկո Սարիչը։

Աղբյուրը նշում է, որ հաղթանակած Հեյդար Ալիևը Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջանակներում համեմատվել է մաֆիայի ղեկավարի հետ, իսկ շատ վերլուծաբաններ նրան բռնակալ են որակում։  Ի թիվս բազմաթիվ արդյունաբերություններում ունեցած իր շահաբաժինների, վերջերս հրապարակվեց նաև Չեխիայում  Ալիևին պատկանող անշարժ գույքի ցանկը։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ԱԱԾ-ն բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին եւ երեկոյան ազատ է արձակել. Տեսանյութ
2. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
3. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ժնեւում
4. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
5. Բողոքի ակցիա Իսրայելում Բելառուսի դեսպանատան դիմաց
6. Վիեննան վերահաստատվել է առանց բաղադրիչների ուղղակի նշման
7. Վիեննայում ավարտվել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը՝ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ
8. Եվրոպայի խորհուրդը Հայաստանին պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կաշառառությունը կանխելու կոչ է անում
9. Բեռնում ավարտվեցին Սարգսյան-Ալիև բանակցությունները
10. Դեկտեմբերի 19-ին Սարգսյան-Ալիեւ հանդիպում Բեռնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: