ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆորդի Հնդկաստանի մասնաճյուղը ներողություն է խնդրում Բերլուսկոնիով գովազդի համար

25 մարտի, 2013 | 21:16

ՖՈՐԴ մեքենաշինական հսկայի Հնդկաստանի մասնաճյուղը ներողություն է խնդրել Ֆորդ Ֆիգո մեքենայում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի և երեք  աղջիկների  նկարով գովազդի համար։ Գովազդը ցույց է տալիս երեք կապկպված աղջիկների մեքենայի թափքում, իսկ վարորդի տեղում Բերլուսկոնին է գովազդային հայտարարությամբ. ,, Ետևում թողեք ձեր մրցակիցներին Ֆիգոյի մեծ թափքով,,։ 

ԲիԲիՍիի համաձայն այս գովազդային նկարն ընկերությունը չի օգտագործել, սակայն այն հայտնվել է Ֆորդի կողմից վարձված գովազդային հնդկական ընկերության կայքէջին։  Ֆորդը ափսոսանք է հայտնել կատարվածի համար ու ասել, որ նկարը դեմ է ընկերության պրոֆեսիոնալիզմի և պարկեշտության չափանիշներին։

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ նմանատիպ գովազդ էր հայտնել Փերես Հիլթոնի նկարով, որն առևանգում էր Քարդաշյան քույրերին, վարորդի դերում Ֆորմուլա 1ի Միխայիլ Շումախերն էր։ Իմաստը կրկին նույնն էր՝ ,,ետևում թողեք ձեր մրցակիցներին։

 

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: