ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրամիության անդամ պետությունների վիզաները Հայաստանի քաղաքացիներին կտրվեն դյուրացված կարգով

09 հոկտեմբերի, 2013 | 15:37

European Parliament 1ՍՏՐԱՍԲՈՒՐԳ. – Հայաստանի քաղաքացիներն ավելի քիչ խոչընդոտներ կունենան Եվրամիության պետություններ այցելելու համար։  Եվրախորհրդարանն այսօր հավանություն է տվել Եվրամիություն-Հայաստան վիզաների հեշտացման համաձայնագրին։  Որոշումը վերաբերում է 180 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 90օրյա մուտքի արտոնությանը։ Տեղեկությունը հաղորդում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայութունը։

Նոր կանոնների համաձայն Հայաստանի քաղաքացիները վիզաներ կստանան տասն օրվա ընթացքում, իսկ արտակարգ դեպքերում նաև 2 օրում։ Նվազել է նաև վիզաների համար վճարվող պետական տուրքը՝ 60 եվրոյից 35ի։  Հեշտացված է փաստաթղթերի ներկայացման կարգը բարեկամներին հրավիրելիս, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների, ուսանողների, գործարարների, լրագրողների ու գիտնականների համար։

Հայաստանի դիվանագետներն այսուհետ ընդհանրապես Եվրամիության անդամ պետություններ կարճաժամկետ այցելությունների դեպքում մուտքի արտոնագրերի կարիք չունեն

Մուտքի վիզաների հեշտացմանը զուգահեռ ընդունվել է նաև անօրինական կարգով Եվրամիությունում բնակվող Հայաստանի  քաղաքացիների վերադարձի մասին պայմանագիրը։

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի բոլորի կողմից պայմանագրերի վավերացումից հետո երկու ամիս անց՝ հաջորդող ամսվա առաջին օրից։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
3. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
4. Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան
5. Ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը
6. Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ինքնորոշման սկզբունքը բացակայում է
7. Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
9. Երևանում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական՝ ութերորդ փուլը
10. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը Բրյուսելում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: