ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրախորհրդարանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

14 մարտի, 2015 | 01:09

European-parliament-strasbourg-insideԵվրախորհդարանն այսօր ընդունած «Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին 2013 զեկույց»- ում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ եվրոպացի խորհդարանականները անդամ երկներին  կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Եվրամիության կառույցներին՝ նպաստել եղեռնի հետագա ճանաչմանը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունել է Եվրոպական խորհրդարանի քայլը: Կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան հայտարարել է. «Երկարատեւ ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները եւ դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս հիշարժան տարում  մենք երախտապարտ ենք հայ ժողովորդի հանդեպ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդակի համար»:

Փաստաթղթում եվրոպացի խորհրդարանականները հատուկ շեշտադրում են անում մարդու իրավունքների բնագավառին Եվրամիության և գործընկերների միջև հարաբերություններում, անդրադառնում են նաև կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես՝ Մերձավոր Արեւելքում փոքրամասնությունների թվում նշելով նաեւ առաքելական եկեղեցու հետևորդ հայերին։

Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, ղպտիները, եզդիներն ու մահմեդական  փոքրամասնությունները հալածվում են «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
4. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
5. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
6. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
7. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
9. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
10. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: