ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ ՔԵՍԱՊԻ ԴԷՄ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ

18 ապրիլի, 2014 | 08:05

eu shenkՍթրազպուրկ, 17 ապրիլ, 2014.- Եւրոպական խորհրդարանը մայիս 2014-ի կայանալիք ընտրութիւններէն առաջ, իր այսօրուան վերջին լիագումար նիստին ընթացքին Սուրիոյ մասին բանաձեւ մը որդեգրեց, մտահոգութիւն յայտնելով երկրին մէջ տեղի ունեցած վերջին զարգացումներուն, յատկապէս՝ Քեսապի եւ պատերազմին մէջ գտնուած խոցելի համայնքներուն իրավիճակին շուրջ:

Բանաձեւը յատկապէս կը դատապարտէ հայկակական Քեսապ աւանին վրայ եղած յարձակումը, նշելով՝ «2014 մարտի վերջերուն վարչակարգի ուժերուն եւ ապստամբներուն, ներառեալ Ալ Քաիտայի առնչուած տարրերու, միջեւ տեղի ունեցած մարտերը մղեցին Սուրիոյ եւ Թուրքիոյ սահմանին գտնուող Քեսապ հայկական աւանի խաղաղ բնակչութեան մեծամասնութեան տեղահանման»:

Բանաձեւին մէջ նաեւ նշուած է ազգային եւ կրօնական հարուստ բազմազանութեան մասին, շեշտելով, որ նշեալ համայնքները մի’շտ մաս կազմած են Սուրիոյ ընկերութեան, եւ խաղալիք կարեւոր դեր ունին Սուրիոյ ժողովրդավարականացման մէջ, եւ պէտք է իրենց ներկայութիւնն ունենան խորհրդակցութեանց՝ կապուած երկրի ապագային եւ հաշտեցման գործընթացին: Այս համայնքները փորձած էին խուսափիլ հակամարտութեան մէջ կողմ ըլլալէ, շատեր գիտակցելով, վարչակարգի փոփոխութեան անհրաժեշտութեան, բայց նաեւ կը վախնան, որ եթէ իշխանութիւնը տապալի՝ պիտի թիրախը դառնան սիւննի ժիհատական ապստամբներու, որոնք իսլամական պետութիւն մը կ’ուզեն հաստատել: Եւրոխորհրդարանը նաեւ մտահոգ է Ալ Քաիտայի առնչուած Ալ Նուսրա ճակատով՝ որ Թուրքիոյ սահմանին գտնուող կարգ մը քրիստոնեական եւ քրտական գիւղեր գրաւած է:

Պասթիաան Պելտեր (Ազատութեան եւ ժողովրդավարութեան Եւրոպա, Հոլանտա) շեշտեց, որ բանաձեւը ամբողջական պիտի չըլլայ այնքան ատեն, որ Քեսապի մասին ամբողջական իրականութիւնը չբացայայտեր, Հայկական Ցեղասպանութենէն ետք, անգամ մը եւս Թուրքիոյ ներգրաւուածոթեամբ, շրջանի հայ բնակչութիւնը տեղահանուած է. եւրոերեսփոխան Պելտեր նաեւ նշեց, որ Թուրքիոյ ներգրաւուածութեան շուրջ հետաքննութիւն պէտք է բացուի Քեսապի դէմ գործուած յարձակումին համար, որ Անգարայի Միջին արեւելքի կործանարար քաղաքականութեան շարունակութիւնն է: Վերոնիք Տը Քէյզեր (Ընկերվար եւ ժողովրդավար յառաջադէմ դաշինք, փոխ նախագահ, Պելճիքա) դատապարտեց ահաբեկիչ խմբաւորումներու կողմէ Քեսապի հայութեան տեղահանումը:

Եւրոպական միութեան յանձնաժողովի փոխ նախագահ Խոաքին Ալմունիա խիստ մտահոգուած է Քեսապի դէմ ժիհատականներու յարձակումէն, ինչպէս նաեւ Սուրիոյ քաղաքացիական պատերազմի չափազանց դաժանութենէն, նշելով, որ Եւրոմիութիւնը կ’օգնէ խոցելի համայնքները եւ վերջին երեք տարիներուն ընթացքին Սուրիոյ տեղահանուածներուն:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեան շեշտեց, որ բանաձեւը մեղմ գտնուած է Թուրքիոյ հանդէպ, որ իր սահմանը բացած է ժիհատականներուն՝ Քեսապի դէմ յարձակման համար, բայց այնուամենայնիւ, Թուրքիան յանցաւոր կը նկատէ սահմանին վրայ գտնուող քրիստոնեական եւ քրտական քսղաքներուն վրայ յարձակումներուն եւ մարդասիրական օգնութեան խանգարումին: «Թուրքիան յանցաւոր է ծայրայեղականներուն օգնելու համար, որոնք որոնք Սուրիոյ սահմանին գտնուող խաղաղ բնակչութեան տեղահանութեան կ’ենթարկեն», ըսաւ Գասպար Կարապետեան: «99 տարիներ առաջ Թուրքիոյ կողմէ ցեղասպանութեան ենթարկուած հայերս երախտապարտ ենք Սուրիոյ ժողովուրդին, մեզ ապաստան տալու համար. մենք ներկայիս կը ցաւակցինք իրենց՝ երկրին մէջ տիրող իրավիճակին համար: Կը յուսանք, որ շուտով պիտի աւարտի, եւ թէ բոլոր համայնքները Սուրիոյ մէկ մասն են, եւ պէտք է ներառուին երկրին վերաշինութեան գործին մէջ՝ առանց դուրսէն միջամտութեան», ըսաւ Կարապետեան, եւ եզրափակեց ըսելով, որ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը նուիրուած է սուրիահայ համայնքին Եւրոպայէն օգնութիւն հասցնելու գործին:


Առնչվող նյութեր
1. Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա
2. Նախագահի հրամանագրով դադարեցվել է Ցյուրիխյան արձանագրությունների ընթացակարգը
3. Գասպար Կարապետեան.- Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է
4. Միկոյանի արած զարմանալի դիտողությունը Նիքսոնին 1959 թվականին՝ Թուրքիայում հայերի իրավունքների մասին
5. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները
6. Թուրք գրողը բացահայտում է հրեաների հետապնդումները Թուրքիայում
7. Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Գարո Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան` զրկվելով մեջլիսի 3 նիստի մասնակցելու իրավունքից-տեսանյութ
8. Չեխիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը. ցավակցել են նաեւ Հայաստանի եւ Չեխիայի նախագահները
9. Հալեպն ամբողջությամբ ազատագրված է
10. Նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում գործեց «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: